• Latest news

Բժշկական զբոսաշրջությունը Հայաստանում. Ատամնային իմպլանտոլոգիան գրավում է աշխարհի գրեթե բոլոր երկրների պացիենտներին  

7 հունվարի, 2019  16:21

Վերջին տարիներին ատամնային իմպլանտոլոգիան դարձել է Հայաստանում բժշկական զբոսաշրջության դինամիկ զարգացող   ուղղություններից մեկը: Տրամադրվող ծառայությունների բարձր որակը եւ մատչելի գները գրավում են աշխարհի գրեթե բոլոր երկրների պացիենտներին:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում բժիշկ-ատամնաբույժ, Հայաստանի պերիոդոնտոլոգների ասոցիացիայի նախագահ Վարդան Բակալյանը նշեց, որ Հայաստանում ատամնային իմպլանտոլոգիան մոտ 10 տարի առաջ սկսեց ակտիվ զարգանալ: ԱՆ պահանջի համաձայն՝ ատամնաբույժը ատամնային իմպլանտացիայով զբաղվելու իրավունք ունի ԵՊԲՀ-ում 6-ամսյա մասնագիտացված դասընթացն անցնելուց հետո միայն:

«Տեղացի շատ մասնագետներ բարձր որակավորում ունեն: Կարելի է ասել, որ այսօրվա դրությամբ տեխնոլոգիաների մակարդակով  մենք գրեթե չենք զիջում առաջադեմ արեւմտյան երկրներին: Այդ կապակցությամբ Հայաստանը բավականին հետաքրքիր երկիր է բժշկական զբոսաշրջության տեսանկյունից», - նկատեց Բակալյանը:

Իմլանտացիայի արժեքը կարող է կախված լինել կոնկրետ կլինիկայի ֆինանսական քաղաքականությունից, վիրահատող վիրաբույժի որակավորումից, իմպլանտի բրենդից կամ որակից: Ամեն դեպքում, ինչպես նշեց փորձագետը, Հայաստանում ատամնային իմպլանտի տեղադրման վիրահատությունը սովորաբար զգալիորեն ավելի ցածր է, քան Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանի խոշոր քաղաքներում:

Այսպես, եթե համեմատենք Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի կլինիկաների հետ, ապա Երեւանում գները մոտավորապես երկու անգամ ցածր են: Եթե համեմատություն անցկացնենք արեւմտյան զարգացած երկրների հետ, ապա գները մի քանի անգամ են տարբերվում:

Ատամնային իմպլանտի տեղադրման արժեքը կախված է նաեւ կոնկրետ դեպքի բարդությունից կամ հեշտությունից: Եթե դեպքը բարդ է եւ լրացուցիչ պրոցեդուրաներ են պետք (օրինակ ոսկրային կամ փափուկ հյուսվածքի աճեցում), ապա արժեքը կարող է զգալիորեն բարձրանալ:

Ինչպես նշվել է, Հայաստանում ատամնային իմպլանտների տեղադրումը մեծ թվով զբոսաշրջիկների է գրավում: Ընդ որում, ինչպես նշվեց, անգամ փոքրածավալ աշխատանքի դեպքում Հայաստանում ատամնային իմպլանտների տեղադրումն էժան կլինի, այդ թվում  ուղեւորատոմսի եւ բնակության ծախսերը հաշվի առնելով:

«Առավելություն է նաեւ այն, որ պացիենտները հնարավորություն ունեն բուժումը հանգստի հետ համատեղել: Դա գրավում է շատ զբոսաշրջիկների, հատկապես արտասահմանի հայերին, որոնք հնարավորություն ունեն ոչ միայն տեսնել Հայաստանի տեսարժան վայրերը, այլեւ հարազատների եւ ընգերների հետ հանդիպել», - ասաց փորձագետը:

Ստացվում է, որ պետությանն անհրաժեշտ է աշխատել բժշկական զբոսաշրջիկների հոսքի ավելացման ուղղությամբ:

«Կարելի է փորձել բժշկական զբոսաշրջությունը «կապել» Հայաստանում անցկացվող բազմաթիվ մշակութային միջոցառումների հետ, ինչպես նաեւ ավելացնել արտասահմանում բնակվող հայերի համար ծրագրերը», - ասաց Բակալյանը:

Before

After

Photo: Vardan Bakalyan

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է