• Latest news

Գիտնականները պատմել են, թե ինչպես է ամուսնությունը փոխում ամուսիններին

29 դեկտեմբերի, 2018  23:43

Պարզվել է՝ ամուսնությունը եւ հետագա ամուսնական կյանքը փոխում են ամուսինների անձը։

ԱՄՆ Ջորջիայի համալսարանի հոգեբանների կարծիքով՝ առաջին «անձնային» փոփոխություններնի հայտ են գալիս համատեղ կյանքից արդեն մեկ տարի հետո։ Հետազոտության շրջանակներում մշակվել են հատուկ թեսթեր, որոնց հարցերին պատասխանել է նորապսակների 169 զույգ։

Ամուսնության ընթացքում նույն զույգերն էլի մի քանի անգամ թեսթ են անցել՝ հարսանիքից վեց ամիս հետո, մեկ տարի հետո, եւ այսպես՝ դարձյալ վեց ամիս հետո․․․ Արդյունքում հետազոտության հեղինակներին հաջողվել է պարզել ամենաառաջին եւ վերջին թեսթավորման արդյունքների տարբերությունը։

Մասնավորապես, նշված ժամանակամիջոցում ամուսինների հարաբերությունները վատացել են, նրանք ավելի գրգռված են դարձել։ Դրա պատճառը, ինչպես նշվում է, ամուսնությունից հետո առաջին շրջանի փոխհարաբերությունների դժվարությունն է։

Դա վերաբերում է ոչ միայն զգացմունքային, այլեւ տնտեսական փոփոխություններին, որոնց հետեւանքով ամուսինները դադարում են իդեալականացնել միմյանց։ Արդյունքում կանայք ամուսնության մեջ նոր փորձի ձեռք բերման հարցում ավելի քիչ բաց են դառնում, իսկ տղամարդիկ ավելի ինքնամփոփ են դառնում։

Միաժամանակ, կանայք սկսում են սրտին այդքան մոտ չընդունել բացասական զգացմունքները, իսկ տաղամարդկանց մոտ ինքնագիտակցության աճ է նկատվում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է