• Latest news

Սննդային ալերգիայի եւ ցրված սկլերոզի միջեւ կապ է գտնվել

29 դեկտեմբերի, 2018  21:58

Սննդային ալերգիա ունեցողների մոտ ցրված սկլերոզը հաճախ ավելի ագրեսիվ է դրսեւորվում, քան այն մարդկանց մոտ, ովքեր ալերգիա չունեն։ Այս մասին ասվում է Բրիգամի կանանց հիվանդանոցի գիտնականների նոր հետազոտության մեջ։

Journal of Neurology, Neurosurgery & Psychiatry ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ սննդային ալերգիա եւ ցրված սկլերոզ ունեցող հիվանդների մոտ սրացումներ 27 տոկոսով ավելի հաճախ են լինում, իսկ ակտիվ բորբոքային վնասվածքներ՝ երկու անգամ հաճախ։

Ցրված սկլերոզի զարգացման պատճառները գիտությանը դեռեւս հայտնի չեն, սակայն համարվում է, որ դրանում որոշակի դեր են խաղում ժառանգական գործոնները եւ շրջակա միջավայրը։ Ալերգիկ հիվանդությունները, որոշ դեղամիջոցներ եւ նույնիսկ որոշ սննդամթերքներ համարվում են ցրված սկլերոզի զարգացման վտանգի պոտենցիալ գործոններ։

Որպեսզի պարզեն, թե արդյոք կա՞ կապ ալերգիաների եւ ցրված սկլերոզի միջեւ, գիտնականները հետազոտության մեջ ներգրավել են 1349 պացիենտի, որոնք միջինը արդեն 16 տարի արդեն ունեցել են այդ հիվանդությունը։ Նրանցից 922-ն ալերգիա է ունեցել։ Ալերգիկներին բաժանել են մի քանի խմբի՝ կախված այն ալերգեններից, որոնց հանդեպ նրանք զգայուն են եղել (շրջակա միջավայր, դեղամիջոցներ, սնունդ)։

Ինչպես պարզվել է, սննդամթերքի հանդեպ ալերգիա ունեցող պացիենտների մոտ ցրված սկլերոզի սրացումը 27 տոկոսով ավելի հաճախ է եղել, իսկ նրանց ուղեղում ակտիվ գործընթացները երկու անգամ ավելի հաճախ է կարելի եղել տեսնել ՄՌՏ-ով։

Սակայն որպեսզի այդ կապը հաստատվի, պահանջվում են լրացուցիչ հետազոտություններ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է