• Latest news

Ամանորին ինչպե՞ս խուսափել թունավորումներից․ մասնագետի խորհուրդները

29 դեկտեմբերի, 2018  13:15

Ամանորին սննդային թունավորումներից խուսափելու գլխավոր պայմանը սնունդը փոքր չափաբաժիններով պատրաստնելն ու ուտելն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց գաստրոէնտերոլոգ Մարիաննա Մալխասյանը։ Նա հավելեց, որ ասվածը հատկապես վերաբերում է այն աղցաններին, որոնց բաղադրության մեջ առկա են սնկեր ու ձու։

«Նման աղցանները պետք է օգտագործել 2-3 օրից ոչ ավելի։ Ինչ վերաբերում է թխվածքներին, ապա եթե դրանք սերուցք են պարունակում, ապա պետք է օգտագործել 3-4 օրից ոչ ավելի»,-նշեց փորձագետը։

Սննդային թունավորումները, մասնագետի խոսքով, առաջին հերթին վտանգավոր են հղի կանանց, փոքր երեխաների եւ տարեցների համար։ Ոստի, եթե մարդկանց այս խմբի մոտ թունավորման ախտանիշներ են ի հայտ գալիս, խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բժշկի հետագա խնդիրներից ու բարդացումներից խուսափելու համար։

Իսկ եթե թունավորման ախտանիշներ են ի հայտ եկել վերոհիշյալ խմբին չպատկանող անձանց մոտ, նրանք կարող են սպասել 24 ժամ, խմել 3 լիտրից ոչ պակաս ջուր եւ ակտիվացված ածուխ։ Եթե հաջորդ օրը այդ ախտանիշները չեն վերացել, անհրաժեշտ է դիմել բժշկի։

«Խորհուրդ չի տրվում սննդի հետ օգտագործել գազավորված ըմպելիքներ։ Բացի այդ, պետք չէ օրվա ընթացքում չարաշահել ալկոհոլային խմիչնքները եւ ավելի լավ է դրանք խմել ճարպոտ սնունդ օգտագործելիս»,-հայտնեց Մարիաննա Մալխասյանը։  

Նրա խոսքով՝ խումհարը վերացնելու համար պետք է օգտագործել հեղուկ, այդ թվում՝ կաթնային ըմպելիքներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել