Որ կոսմետիկ միջոցները կարող են նպաստել աղջիկների սեռական վաղ հասունացմանը

29 դեկտեմբերի, 2018  20:03

Օճառը, շամպունը, ատամի մածուկը եւ անձնական հիգիենայի այլ միջոցներ կարող են նպաստել աղջիկների սեռական վաղ հասունացմանը։ Բացի այդ, այս ապրանքները նաեւ կարող են նպաստել քաղցկեղային հիվանդությունների առաջացմանը, այդ պատճառով կոսմետիկ միջոցների ընտրությանը պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերել, մանավանդ եթե դրանից աղջիկը պետք է օգտվի։

Բերքլիում University of California-ի հետազոտողները պարզել են, որ կոսմետիկայում պարունակվող քիմիական նյութերը, այնպիսին, ինչպիսին ֆտալատները, պարաբենները եւ ֆենոլներն են, կապված են աղջիկների մոտ սեռական ավելի վաղ հասունացմամբ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Human Reproduction ամսագրում։

Պարաբեններն օգտագործվում են որպես կոնսերվանտներ, իսկ ֆենոլները անձնական հիգիենայի միջոցների գործողության ժամկետը երկարաձգելու միջոց են։ Ֆտալատներն օգտագործում են եղունգների լաքերի եւ օծանելիքների մեջ՝ արտաքին տեսքը լավացնելու համար։

Հետազոտությունների համաձայն՝ այս քիմիական նյութերը խախտում են էնդոկրին համակարգի աշխատանքը։ Դեռահասների մոտ դա կարող է հանգեցնել վաղաժամ վերարտադրողական հասունության, որն աղջիկների մոտ դրսեւորվում է 8-11 տարեկանում դաշտանի սկսվելով (նորմայում աղջիկների սեռական հասունացումը պետք է սկսվի 12 տարեկանից հետո)։

Հետաքրքիր է, որ այս քիմիական նյութերը կանանց հորմոնների վրա ազդում են ոչ միայն դրանց անմիջական օգտագործման ժամանակ, այլ նույնիսկ երբ կանայք դրանք հղիության ընթացքում են օգտագործում։ Այդ պատճառով հղիության ընթացքում կոսմետիկ միջոցների ընտրությունը նույնպես պետք է մեծ զգուշությամբ կատարել։

Նշենք, որ շատ հետազոտություններ հաստատել են սեռական վաղ հասունացման եւ որոշ քաղցկեղային հիվանդությունների զարգացման միջեւ կապը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի