• Latest news

Ինչո՞ւ են մարդկանց մարմնի վրա մազերը քիչ

7 հունվարի, 2019  19:44

Ինչո՞ւ են մարդկանց թեւերին եւ ոտքերին մազեր աճում, իսկ ահա ափերին եւ ոտնաթաթերին՝ ոչ: Ինչո՞ւ են մարդու մարմնի վրա մազերն ավելի քիչ, քան կենդանիների: Այս հարցի պատասխանը որոշել են գտնել Perelman School of Medicine at the University of Pennsylvania-ի գիտնականները:

Պարզվում է՝ ամբողջ պատճառը բնական ինհիբիտորն է, որն արտադրում է ոչ մազածածկ մաշկը: Այս նյութն արգելափակում է Wnt ազդանշանային ուղին, որը վերահսկում է մազերի աճը:

Dickkopf 2 (DKK2) ինհիբիտոր-սպիտակուցը պարունակվում է հատուկ սաղմնային եւ հասուն հյուսվածքներում՝ ազդելով ոչ միայն մազերի աճի վրա: Օրինակ՝ առնետների մոտ, որոնք թաթերի մերկ բարձիկներ ունեն, մեծ քանակությամբ DKK2 սպիտակուց է արտադրվում: Ինհիբիտորի նշանակությունը հասկանալու համար գիտնականները ճնշել են այս սպիտակուցի արտադրման հետ կապված գենի էքսպրեսիան: Արդյունքում թաթերի վրա սկսել են մազեր աճել, իսկ փորձագետները հայտնաբերել են ամբողջությամբ ձեւավորված մազապարկեր:

Իսկ ահա ճագարների մոտ, որոնք թաթերի շրջանում մազածածկ են, սպիտակուցը պակաս ակտիվությամբ է արտադրվում:

Գիտնականները մարդու մոտ սպիտակուցի ակտիվության վերաբերյալ մի քանի տեսություն ունեն: Նրանք ամեն ինչ բացատրում են սեռական ընտրությամբ, ջերմակարգավորման փոփոխությամբ, որը տեղի է ունեցել ժամանակակից մարդու նախնիների միգրացիայի հետեւանքով: Մարմնի առանձին գոտիներում մազերի բացակայությունը նաեւ կարող է պաշտպանել միջատներից, որոնց համար ավելի հեշտ է թավ մորթու մեջ թաքնվելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել