• Latest news

Հսկայական ոտքերով աղջիկը երբեք կյանքում սովորական կոշիկ չի կրել (ֆոտո)

4 հունվարի, 2019  13:59

Հնդկաստանից Թավհիդա Ջանի մոտ լիմֆատիկ ֆիլյարիատոզ է (կոչվում է նաեւ փղի հիվանդություն), որը զարգացել է մակաբույծ որդի պատճառով: 21-ամյա աղջկա ոտանթաթերը նորմայից երեք անգամ մեծ են եւ նա երբեք կյանքում սովորական կոշիկ չի կրել:

«Վաղ մանկությունից ես երբեք կոշիկ կամ սանդալ չեմ հագել: Ինձ շատ էին դուր գալիս գեղեցիկ կոշիկները, բայց ես չէի կարողանում դրանք կրել: 2014-ին ինձ մի քանի զույգ կոշիկ էին նվիրել, բայց հետագայում ստիպված էի դրանք ընկերուհուս նվիրել», - Barcroft TV-ին տված հարցազրույցում ասել է նա:

Աղջկա ոտքերը մանկուց այդպիսին են. այլ կերպ նա դրանք չի էլ հիշում: Մանկության տարիներին սակայն հիվանդությունն այդքան իրեն չէր անհանգստացնում, որքան հիմա: 8-րդ դասարանում  Թավհիդան ստիպված էր թողնել դպրոցը, քանի որ այլեւս չէր կարողանում նորմալ քայլել: Միջնակարգ դպրոցը գյուղում էր գտնվում, որտեղ ապրում է Թավհիդան: Այս դպրոց նա կարողանում էր հաճախել, բայց ավագ դպրոցն արդեն հարեւան գյուղում էր, ուր նա չէր կարող ինքնուրույն հասնել:

Թավհիդային մի քանի անգամ վիրահատել են, անգամ 8 մատները հեռացրել, սակայն լուրջ առաջընթաց չի գրանցվել: Հարազատների խոսքով՝ շատ բժիշկներ զննել են նրան, սակայն ոչ ոքի չի հաջողվել արդյունավետ բուժում առաջարկել:  Հիվանդությունը դեռեւս բացասաբար է  ազդում նրա կյանքի որակի վրա. ոտքերն անընդհատ ցավում են, բոբիկ քայլելը նույնպես ցվաոտ եւ անհարմար է: Ճիշտ է՝ Թավհիդան հույսը չի կորցնում եւ երազում է այն օրվա մասին, երբ կկարողանա քայլել եւ վազել, ինչպես մյուս աղջիկները:

Այսօրվա դրությամբ մոտ 120 մլն մարդ ամբողջ աշխարհում տառապում է լիմֆատիկ ֆիլյարիատոզից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել