• Latest news

Խորհրդավոր հիվանդության պատճառով կուրացած աղջկա աչքերից արյուն է կաթում

4 հունվարի, 2019  20:38

2017 թվականին ընտանիքի հետ ծովային ճանապարհորդության ժամանակ 15-ամյա Ջորդին Ուոքերը հիվանդացավ խորհրդավոր հիվանդությամբ, ինչի պատճառով տեսողության անդառնալի կորուստ ունեցավ, աչքերից սկսեց արյուն կաթալ, իսկ դեմքն այտուցվեց:

2017-ի հուլիսին ծովային ճանապարհորդությունից հետո Ջորդինի ստամոքսում ուժեղ ցավեր եւ արյունով փորլուծություն սկսվեց:

Սկզբում նրա մոտ սինուսիտ ախտորոշեցին, բայց հետո աղջիկը  կորցրեց հոտառությունը եւ անգամ դադարեց համ զգալ:

Որոշ ժամանակ անց նախանշաները սկսեցին դանդաղ անհետանալ, բայց հետո՝ դեկտեմբերի 10-ին, վերադարձան. նորից ստամոքսի ցավեր եւ արյունով փորլուծություն սկսվեց, ավելին՝     նրա դեմքը կապտեց եւ այտուցվեց, իսկ աչքերից սկսեց արյուն հոսել:

Աղջկան տարել են University of Kansas Medical Center: Չնայած նրան անհապաղ վիրահատել են, պարզվել է, որ օպտիկական նյարդերը վնասված են եւ դկտեմբերի 16-ին բժիշկները հաղորդել են, որ աղջիկը ընդմիշտ կուրացել է: Աղջկան զննել են ալերգաբանները, ռեւմատոլոգները, իմունաբանները, բայց ոչ ոք այդպես էլ չի կարողացել պարզել, թե ինչ է նրա հետ կատարվում եւ ինչով է նա հիվանդ:

 Դեկտեմբերի 28-ին աղջկան դուրս են գրել հիվանդանոցից: Նրա ծնողները Facebook-ում էջ են բացել, որտեղ նրա նկարներն են հրապարակում այն հույսով, որ որեւէ մասնագետ կհասկանա, թե ինչ է կատարվում նրա հետ եւ կապ կհաստատի նրանց հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել