Լեյկեմիայից բուժված 11-ամյա աղջիկը օգնում է իր լավագույն ընկերոջը պայքարել քաղցկեղի դեմ

5 հունվարի, 2019  12:34

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 11-ամյա չիկագոցի Էմմա Բերժերոնը, որը 4 տարի առաջ բուժվել է սպիտակարյունությունից (լեյկեմիա), այժմ օգնում է իր լավագույն ընկերոջը պայքարել նույն հիվանդության դեմ։

2014թ. աղջիկը կարողացավ լիովին բուժվել քաղցկեղից, բայց երկու տարի անց՝ 2016թ. սեպտեմբերին, նրա 11-ամյա հարեւանին՝ Ջոնի Սորիալին ախտորոշեցին նույն՝ լեյկեմիա հիվանդությունը։ Էմման ընկերոջը փորձանքի մեջ մենակ չթողեց, նա տղայի կողքին էր՝ օգնելով նրան հաղթահարել հյուծիչ քիմիաթերապիան։ Բժիշկները դրական կանխատեսումներ են անում. քիմիաթերապայի վերջին կուրսը նշանակված էր նոյեմբերին։

Տղան խոստովանում է, որ սկզբում չէր գիտակցում ախտորոշման ողջ լրջությունը։ Ջոնին խնդրեց Էմմայի աջակցությունը՝ իմանալով, որ նա անցել է նույն բուժումը եւ կարողացել հաղթել հիվանդությանը։

Էմմայի դրական տրամադրվածությունը, նրա այցելությունները հիվանդանոց օգնեցին Ջոնիին հավատալ ապաքինվելու հնարավորությանը։ Երեխաները միասին նկարում են, կոնստրուկտոր հավաքում եւ նախատեսում են հանգստյան օրերը նվիրել դահուկավազքին։ Նրանք նույնիսկ դրամահավաք են կազմակերպել այն հիվանդանոցներին օգնելու համար, որտեղ իրենք են բուժվել։ Արդյունքում՝ նրանց հաջողվել է մի քանի հազար դոլար հավաքել։

Հատկանշական է, որ նրանց ծնողները նույնպես բարեկամացել են, նրանք միմյանց օգնում են Ջոնիի հիվանդության ամբողջ ընթացքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի