• Latest news

Միջերկրածովյան՝ առողջության համար, WW՝ նիհարելու. 2019 թվականի լավագույն սննդակարգերը

7 հունվարի, 2019  13:07

US News and World Report ամսագիրը հրապարակել է 2019 թվականի լավագույն սննդակարգերի մասին դիետոլոգների եզրակացությունները: Ցուցակը կազմելու համար մասնագետները վերլուծել են ավելի քան 40 տարածված սննդակարգերը: Որպես սնվելու լավագույն տեսակ առաջին տեղում է հայտնվել միջերկրածովյան սննդակարգը:

«Բուսական սնունդի մեծ պարունակությամբ եւ մսի ու քաղցր ճաշատեսակների քանակության սահմանափակմամբ սննդակարգ՝ ահա թե ինչ է իրենից ներկայացնում միջերկրածովյան սննդակարգը: Խորհուրդ ենք տալիս 2019 թվականին այս սննդակարգին հետեւել»,- հայտարարել են մասնագետները:

Ամսագիրն իր հերթին նշում է, որ միջերկրածովյան սննդակարգը միանգամից մի քանի վարկանիշային աղյուսակների առաջին տեղում է հայտնվել, որոնք դիետոլոգներն ավանդաբար նոր տարվա սկզբին կազմում են որպես սնվելու խորհուրդ տրվող տեսակներ:

Միջերկրածովյան սննդակարգի մասին խոսելիս մասնագետներից շատերն արձանագրել են, որ սա առավել պարզ եւ առողջության համար օգտակար սնվելու տեսակ է, որն ավելի նախընտրելի է համարվում սրտի հիվանդությունների եւ դիաբետի դեպքում:

Գիտնականները հայտնել են, որ առաջիկա տարում լավագույն սննդակարգն ընտրելիս իրենք հաշվի են առել մի շարք բաղադրիչներ՝ որքանով է հեշտ նման սննդակարգին հետեւելը, սննդարար նյութերով հագեցվածությունը, նիհարելու իմաստով արդյունավետությունը, ինչպես նաեւ դիաբետի եւ սրտի հիվանդությունների առկայության դեպքում կանխարգելիչ ազդեցությունը: Այս բաղադրիչներին իր համապատասխանությամբ միջերկրածովյան սննդակարգը հայտնվել է առաջին տեղում:

Միջերկրածովյան սննդակարգին հատուկ է մեծ քանակությամբ սեզոնային բանջարեղենի եւ մրգերի, կանաչեղենի, լոբազգիների, ընկուզեղենի, հատիկավոր նպարեղենի, խոշոր աղացած ալյուրից հացի, ցորենի պինդ տեսակի հատիկներից մակարոնեղենի գործածումը: Գործնականում ցանկացած եղանակով ճաշատեսակների պատրաստման ժամանակ պարտադիր է ձիթապտղի յուղի առկայությունը: Զուսպ են տավարի, հորթի, ոչխարի մսի, թռչնամսի գործածման հարցում: Խոզի միսը տարածված չէ եւ ճաշացանկում հազվադեպ է հանդիպում: Սննդակարգի ճաշացանկը պարունակում է ձուկ եւ ծովամթերք, որոնք Օմեգա-3 եւ Օմեգա-6 պոլիչհագեցած ճարպաթթուների հիմնական աղբյուրն են: Ինչ վերաբերում է կաթնամթերքին, ապա ներառում է հիմնականում շաքար չպարունակող թթվաշ կաթնամթերքներ:

Ներկայացնում ենք ցանկից առավել հետաքրքիր մի քանի սննդակարգերի անվանումները՝

Լավագույն սննդակարգերը.

  1. Միջերկրածովյան սննդակարգ
    2. DASH սննդակարգ
    3. Flexitarian (գերակշռում է բուսական սննդակարգը, բայց չեն բացառում կենդանական ծագման մթերքները)

Նիհարելու լավագույն սննդակարգերը.

  1. WW (Weight Watchers, քաշին հետեւողներ)
    2. Volumetrics
    3. Flexitarian
    3. Ջենի Քրեյգ
    3. Վեգանյան սննդակարգ

Արագ նիհարելու լավագույն սննդակարգերը.

  1. HMR սննդակարգ
    2. Աթքինս
    2. Կետո սննդակարգ
    2. Optavia սննդակարգ
    2. WW (Weight Watchers, քաշին հետեւողներ)

Լավագույն առողջ սննդակարգերը.

  1. Միջերկրածովյան սննդակարգ
    2. DASH սննդակարգ
    3. Flexitarian

Ամենաթեթեւ սննդակարգերը.

  1. Միջերկրածովյան սննդակարգ
    2. Flexitarian
    3. WW (Weight Watchers, քաշին հետեւողներ)

Դիաբետի դեպքում լավագույն սննդակարգերը.

  1. Միջերկրածովյան սննդակարգ
    2. DASH սննդակարգ, Flexitarian, Մայոյի կլինիկայի սննդակարգ եւ Volumetrics

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել