• Latest news

Նորաձեւ ֆիթնես ապարանջանները կարող են անորեքսիայի հասցնել

8 հունվարի, 2019  13:18

 Ֆիթնես ապարանջանները կարող են անորեքսիայի հասցնել։ Մասնագետների խոսքով այս նորաձեւ աքսեսուարը կարող  է սննդային վարքագծի խանգարում ունեցող հիվանդների մոտ քաշի չափից ավելի շատ կորստի հանգեցնել։

  The Daily Mail–ը, հղում անելով Beat բարեգործական կազմակերպության արտաքին կապերի  հարցերով տնօրեն Տոմ Քուինային հայտնում է, որ ապարանջան կրող որոշ անձանց մոտ քայլերի անհրաժեշտ ցուցանիշի հասնելու ցանկությունը կարող է  սեւեռուն գաղափար դառնալ։ Այս տեսանկյունից առավել խոցելի են անորեքսիայով հիվանդները, որոնց մոտ ֆիթնես ապարանջանների կրումը խորացնում է հիվանդագին վիճակը։

 Փորձագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել սպորտային աքսեսուարի բացասական ազդեցությանը, հաշվի առնելով այն, որ Բրիտանիայում սննդային վարքագծի խանգարում ունի 1.6 մլն մարդ, իսկ ԱՄՆ–ում մոտ 30 մլն մարդ։ Մինչդեռ ամբողջ աշխարհով վաճառված ֆիթնես ապարանջանների թիվը գերազանցում է 15 մլն–ն։

 Քուինը չի բացառում, որ ֆիթնես ապարանջաններ օգտագործող որոշ անձինք կարող են տառապել սթրեսից եւ ցածր ինքնագնահատականից կամ պերֆեկցիոնիզմի հետեւանքով ամեն ինչ կարգավորելու ցանկությունից (համոզմունքներ, որ իդեալին կարելի է եւ պետք է հասնել)։

 Ամեն դեպքում մրցակցությունը խրախուսող եւ ուրիշների հետ համեմատվել ստիպող  հավելվածը կամ սարքը կարող է որոշակի վտանգ ներկայացնել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է