• Latest news

Նոր գելը կօգնի նվազեցնել կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը

8 հունվարի, 2019  21:25

Մաշկը մերսելու նոր, թափանցիկ գելը կօգնի կրճատել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը:
Ինչպես հաղորդել է The Daily Mail-ը, գելը պարունակում է տամոքսիֆեն հակաքաղցկեղային պրեպարատ, որը մի քանի տարի է, ինչ օգտագործվում է կրծքի քաղցկեղի բուժման համար: Այս փուլում գիտնականները հետազոտություններ են անցկացնում առողջ կանանց մասնակցությամբ, որպեսզի պարզեն նոր գելի դերը կրծքագեղձի քաղցկեղի զարգացման կանխարգելման գործում:
Տեսականորեն, գելի բուժական ազդեցությունը նրանում է, որ այն, որպես էստրոգենի ռեցեպտորների մոդուլատոր, նվազեցնում է կրծքի խտությունը`ներգործելով կրծքագեղձի բջիջների վրա:
Ավելի վաղ նշվում էր, որ կրծքի մեծ խտությունը այն գործոնն է, որը մեծացնում է չարորակ ուռուցքների առաջացման վտանգը: Բացի դա, կրծքագեղձի բարձր խտության պատճառով դժվար է մամոգրամայով հայտնաբերել ուռուցքի առկայությունը:

Միեւնույն ժամանակ, տամոքսիֆենը կարող է զգալի ազդեցություն ունենալ կրծքագեղձի հյուսվածքի կառուցվածքի վրա: Սակայն այս պրեպարատի հաբերը շատ տհաճ կողմնակի ազդեցություններ ունեն`սրտխառնոցից մինչեւ արգանդի քաղցկեղի առաջացման վտանգ:
Գիտնականները հույս ունեն, որ գելի տեսքով տամոքսիֆենը շատ ավելի անվտանգ կլինի հաբերից եւ նվազագույնի կհասցնի կողմնակի ազդեցությունները:
Ընթացիկ ուսումնասիրության մեջ, որն անցկացվում է ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Իսպանիայի հիվանդանոցներում, մասնակցում են 35-ից մինչեւ 75 տարեկան 330 կանայք: Նրանք բոլորն ամեն օր կրծքին քսում են տամոքսիֆեն գելը (BHR-700) կամ պլացեբո: Փորձի բոլոր մասնակիցներն ունեն կրծքագեղձի խիտ հյուսվածք:
Ուսումնասիրության արդյունքները կհրապարակվեն հաջորդ տարի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել