• Latest news

Ամենատարօրինակ առարկաների ցուցակը, որոնք 2018 թվականին մարդիկ փորձել են իրենց մեջ խցկել

9 հունվարի, 2019  21:36

Նման բան տեղի է ունենում աշխարհի բոլոր երկրներում. անհետաձգելի օգնության բաժանմունքներում են հայտնվում մարդիկ՝ մարմնի ամենաանսպասելի մասերում ամենաանսպասելի առարկաներով՝ բերանի մեջ լամպից մինչեւ քթանցքերում սեքս խաղալիք:

Deadspin պարբերականը Adequate Man երգիծական բլոգում հրապարակել է առարկաների ցուցակը, որոնք 2018 թվականին մարդիկ փորձել են մտցնել իրենց մարմնի տարբեր մասերի մեջ:

Ականջներ – շղթա, սանրի բռնակ, վաննայի խցան, պլաստիլին, խաղալիք մուկ, հրուշակագործական ապրանքներ, ջրի մեջ աճող խաղալիքներ, տամպոններ, մեքենայի բանալիներ, միջատներ:

Քիթ – վիտամիններ, բամբակ, ընկույզներ, մաստակներ, լողալու ձող, սթեյքի կտոր, սեքս խաղալիք:

Կոկորդ – խաղալիք եւ իսկական բանաններ, եղեւնու ճյուղ, աղի լամպի աղ, ռադիոընդունիչ, մետաղալարերի կույտ, հաբերի բլիսթերային փաթեթ:

Առնանդամ – խողովակները մաքրելու խոզանակ, էլեկտրական բարակ ձող, դոմինո, պլաստիկե կախիչի մաս, լարեր, զուգարանի թուղթ:

Հեշտոց – մանկական խաղալիքներ, դեզոդորանտի կափարիչ, ապակյա պրեսպապյե, արհեստական եղունգ, դիմահարդարման վրձին, ապակյա բաժակ:

Ուղիղ աղիք – ԱՄՆ տարբեր կլինիկաների անհետաձգելի օգնության բաժանմունքների բուժանձնակազմերը ռենտգեն պատկերներում տեսել են պացիենտների մեջ խցանված հետեւյալ առարկաները.

  • «Խաղալիքների պատմության» հերոս Բազ Լայթերի քանդակ,
  • Սուրբծննդյան տոնական կոնֆետ,
  • սիգարի համար մետաղական տուբա,
  • շիշ,
  • սուրճը պահելու կոնտեյներ,
  • աերոզոլի բալոն:

Շատ հետաքրքիր են նաեւ պացիենտների պարզաբանումների ձայնագրությունները, թե այդ առարկաներից մի քանիսն ինչպես են հայտնվել իրենց մեջ:

  • «Գրազով մատիտը ականջիս մեջ դրեցի»
  • «Դպրոցում ձանձրալի էր, գրիչի մի մասն ականջիս մեջ մտցրեցի»
  • «Երբ ցնցուղ եմ ընդունում, զուգարանի թուղթը մշտապես ականջներիս մեջ եմ խցկում: Հեռացնել չհաջողվեց»
  • «Կերակրել եմ նրա ականջները [փոփկորնով], որովհետեւ նրա ականջները քաղցած էին»
  • «Ականջս բամբակի փայտիկով մաքրելիս քայլ արեցի դեպի պատը, փայտիկը հրեցի ականջիս մեջ»
  • «Փռշտալիս համակարգչի ստեղնաշարի ստեղն ընկավ քթանցքիս մեջ, կրկին փռշտացի, եւ մեկն էլ այնտեղ հայտնվեց»
  • «Էլեկտրական հաղորդալարը օճառապատեցի եւ լարը դրեցի առնանդամիս մեջ»
  • «Պատահաբար հեշտոցի մեջ եմ թողել վիբրատորի մասը եւ 5 մարտկոց»
  • «Թռա մահճակալի վրա, ատամի խոզանակը մահճակալի վրա էր եւ ուղիղ աղիքիս մեջ բարձրացավ»
  • «Բազմոցին նստելիս պատահաբար նստեցի գնդիկավոր գրչի վրա, գրիչը խցանվեց ուղիղ աղիքիս մեջ»
  • «Հաբերը ուղիղ աղիքիս մեջ հրեցի կրակայրիչի միջոցով, որն այնտեղ խցանվեց»
  • «Վերցրեցի վիսկիով սոդայի շիշը, շիշը մտցրեցի ուղիղ աղիքիս մեջ եւ սեղմեցի»
  • «Սպիտակեցնող նյութի եւ ջրի խառնուրդը լցրեցի ուղիղ աղիքիս մեջ, որպեսզի ՁԻԱՀ-ը կանխեմ»
  • «Վիբրատորը դրեցի ուղիղ աղիքիս մեջ եւ փորձեցի այն հեռացնել պտուտակահանի միջոցով, ու աղիքս պատռեցի, հիմա առարկան հաստ աղիքիս մեջ է»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել