• Latest news

Ինչու՞ ավելի լավ է ատամնաթել չօգտագործել

9 հունվարի, 2019  14:11

Ատամնաթելով ատամները մաքրելու սովորությունը այնքան էլ օգտակար չէ, ինչպես կարող է առաջին հայացքից թվալ: Ավելին՝ այդ սովորությունը կարող է վտանգավոր լինել, ինչպես նշվում է Journal of Exposure Science & Environmental Epidemiology (JESEE) ամսագրի  նոր հոդվածում:

Silent Spring Institute-ի գիտնականները Public Health Institute-ի (ԱՄՆ, Քալիֆորնիա) հետ համագործակցությամբ պարզել են, որ ատամնաթելով ատամները մաքրելու պրակտիկայի պատճառով օրգանիզմում բարձրանում է տոքսիկ պերֆոտորակլիային միացությունների մակարդակը, որոնք հայտնի են որպես  PFAS:

Այս միացությունները կարելի է գտնել ֆաստֆուդի փաթեթավորումներում, չկպչող ծածկույթով թավաներում, չթրջվող հագուստում, գորգերի ծածկույթում, որոնք կայուն են աղտողման նկատմամբ: Բացի PFAS պարունակող իրերի հետ անմիջական շփումից, մարդը կարող է դրանց հետ բախվել շնչելով օդը, փոշու մասնիկները եւ ջուր խմելով:

Համարվում է, որ այդ նյութերի ազդեցության պատճառով մեծանում է անյպիսի հիվանդությունների զարգացման վտանգը, ինչպիսիք են ամորձիների եւ երիկամների քաղցկեղը, վահանաձեւ գեղձի հիվանդությունները, խոլեստիրինի բարձր մակարդակը եւ նորածնի փոքր քաշը,  վերարտադրողականության ցուցանիշների կրճատումը եւ իմունիտետի խնդիրները:

Վերջին հետազոտության շրջանակներում գիտնականները գնահատել են 178 կանանց արյան մեջ 11 տարբեր PFAS-ներ խտությունը: Պարզվել է, որ ատամնաթել օգտագործողները մեկ տեսակի PFAS-ի՝ PFHxS թթվի  բարձր մակարդակ են ունեցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել