• Latest news

67-ամյա «տիրուհին» ստիպում է տղամարդկանց սպասուհու համազգեստ հագնել եւ մաքրել իր տունը (լուսանկարներ)

9 հունվարի, 2019  22:45

67-ամյա Շերի Լեւերը ամուսնալուծությունից եւ խոհարարի աշխատանքից թոշակի անցնելուց հետո որոշել է հիմնավորապես փոխել իր կյանքը։

Չնայած իր պատկառելի տարիքին՝ տատիկը հաջողությամբ «տիրուհի» է աշխատում՝ դրանով ժամում վաստակելով 120 ֆունտ սթեռլինգ։ Այս ոչ փոքր գումարը Շերին վերցնում է նրա դիմաց, որ տղամարդկանց ֆրանսիական սպասուհու համազգեստ է հագցնում եւ ստիպում մաքրել իր տունը։

Ամեն ինչ սկսվել է մի քանի տարի առաջ, երբ Շերին փորձել է «հեռախոսով սեքսի» օպերատոր աշխատել։ Հենց այդ ժամանակ էլ նա հայտնաբերել է, որ իրեն դուր է գալիս տղամարդկանց վրա գոռալը եւ նրանց նվաստացնելը։ Մի անգամ նա sms է ուղարկել իր հաճախորդներից մեկին եւ հրավիրել նրան իր տուն։ Տղամարդուն նա ստիպել է սպասուհու սպիտակ-վարդագույն հագուստ եւ բարձրակրունկ կոշիկներ հագնել, որից հետո նրան երկու ժամ փակել է մառանում։

Այնուհետեւ կինը հարվածել է նրա դեմքին եւ ստիպել մաքրել իր խոհանոցը։ Այս տարօրինակ հաճույքի համար հաճախորդը նրան 250 ֆունտ սթեռլինգ է վճարել, ընդ որում նման շռայլությունը շատ է զարմացրել Շերիին։ Այդ գումարով նա հաջորդ օրը գնել է «տիրուհու» համար անհրաժեշտ բոլոր պարագաները, այդ թվում՝ մտրակներ, ձեռնաշղթաներ եւ աչքերը կապելու հարմարանք։

Բացի այդ, իր սենյակներից մեկը նա վերակահավորել է՝ դարձնելով ֆետիշիստների համար հարմար տարածք՝ երկաթյա մահճակալով, մտրակներով եւ շղթաներով։ Այժմ Շերին բավական հայտնի «տիրուհի» է, եւ նրա հաճախորդները 19-84 տարեկան տղամարդիկ են։ Ընդ որում, կինը սեռական ծառայություններ չի մատուցում։ Միակ ֆիզիկական շփումն այն է, որ նա հաճախորդներին թույլ է տալիս խոնարհվել իր ոտքերի առջեւ։

Հետաքրքիրն այն է, որ Շերիի որդիները գիտեն իրենց մոր եկամտաբեր հոբբիի մասին եւ նույնիսկ իրենց ընկերներին ցույց են տվել ֆետիշիստների համար կահավորած նրա սենյակը։ Շերին նշում է, որ «տիրուհու» նոր կյանք սկսելու իր օրինակը ոգեշնչել է շատ կանանց, որոնց լքել են ամուսինները։ 

Photos: SHERRY/ @sherrylever/ ELLE

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի