• Latest news

387 երեխա տուն է ուղարկվել. Քաղաքապետարանը կոչ է անում ծնողներին հիվանդ երեխաներին չտանել դպրոց և մանկապարտեզ

10 հունվարի, 2019  12:14

Սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանը կոչ է անում ծնողներին՝ վարակված երեխաներին չտանել դպրոցներ և մանկապարտեզներ: Այս մասին հայտարարություն է տարածել քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Հայտնում ենք նաեւ, որ մանկապարտեզներում հաճախելիության նվազման հետ կապված խմբերի փակման մասին տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», – ասված է հայտարարության մեջ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, հաշվի առնեով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, իրականացվող աշխատանքներին զուգահեռ՝ համագործակցելով կրթության և գիտության նախարարության, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ, դպրոցներում և մանկապարտեզներում այսօրվանից իրականացվել է «համաճարակային ֆիլտր»:

Հունվարի 9-ին դպրոցներից և մանկապարտեզներից շնչառական վարակներին բնորոշ գանգատներով 387 երեխա (Երևան՝ 129, մարզեր՝ 258) տուն է ուղարկվել: Ձեռնարկված աշխատանքները շարունակական են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է