Շտապ բուժօգնության ստանդարտներում կարող են փոփոխություններ կատարվել

10 հունվարի, 2019  13:07

Շտապ բուժօգնության ստանդարտներում (ՇԲՍ) կարող են փոփոխություններ կատարվել: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նա նշեց, որ օրական 950 կանչի սպասարկումը՝ 160 հիվանդի հոսպիտալացման պարագայում վկայում է այն մասին, որ կանչերի մեծ մասը չի վերաբերում անհետաձգելի շտապ օգնությանը: Մինչդեռ «Շտապ օգնության» ծառայությունն առաջնահերթության կարգով պետք է կատարի հենց անհետաձգելի կանչերը: Նրա խոսքով՝ այս հարցը պետք է լուծվի համատեղ ուժերով, այդ թվում՝ Հայաստանի Առողջապահության նախարարության մասնակցությամբ:

«Պետք է քննարկվեն ունեցած բոլոր տեղեկություններն ու թվերը: Պետք է փոփոխություններ կատարվեն նաեւ մեր ստանդարտների մեջ: Անհրաժեշտ է հասկանալ, թե որքանով կարող ենք նվազեցնել «Շտապ օգնության» կանչերի ընդհանուր թիվը, քանի որ եթե մենք գնում ենք կանչով, որտեղ հիվանդը գանգատվում է գլխացավից, կարող ենք չհասցնել լինել անհետաձգելի կանչով սրտի կամ գլխուղեղի կաթվածով հիվանդի մոտ»,- շեշտեց Ստեփանյանը:

Նա, միաժամանակ, դժվարացավ կոնկրետ ժամկետներ հայտնել՝ նշելով մանրակրկիտ աշխատանք կատարելու անհրաժեշտության մասին: «Այսօրվա դրությամբ այդ հարցը քննարկումների փուլում է»,- տեղեկացրեց Ստեփանյանը:

Նախկինում առանձին ծրագրի շրջանակում «Շտապ օգնության» կանչերը բաժանված էին հրատապության կարգերի, ինչը հաշվի առնելով՝ հաստատվել էր կարգավարից կանչը ստանալու պահից մինչեւ պացիենտի գտնվելու վայր ՇԲՍ բրիգադի ժամանման ժամանակը:

«Մինչդեռ կանչերի թվի մեծացումը հիվանդների փոքրաթիվ հոսպիտալացմամբ արդեն այն մասին է խոսում, որ մենք հաճախ այն կանչերը չենք սպասարկում, որոնք վերաբերում են անհետաձգելի վիճակներին»,- նշեց Ստեփանյանը: Նրա խոսքով՝ դրա պատճառն այն է, որ բնակչությունը առողջական խնդիրների դեպքում առաջին հերթին «Շտապ օգնությանն» է դիմում, այլ ոչ թե պոլիկլինիկաներ կամ իր ընտանեկան բժշկին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել քաղցկեղով հիվանդների օգնության համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի