• Latest news

Գեների աշխատանքի տարբերությունների պատճառով կանայք տղամարդկանցից ավելի երկար են ապրում. հետազոտություն  

10 հունվարի, 2019  16:40

Գիտնականները հիմնավորել են, թե ինչու են կայանք տղամարդկանցից ավելի երկար ապրում:

American Journal of Physiology-ում հրապարակված հետազոտությունում նշվում է, որ բիոռիթմերի եւ անոթներում օրվա ընթացում ճնշման տատանումների վերահսկման համար պատասխանատու գեների աշխատանքում, տղամարդկանց եւ կանանց մոտ տարբերություններ կան: Արդյունքում տղամարդիկ ավելի շատ են ենթարկված հիպերտոնիային եւ սրտի նոպաներին:

Գեյնսվիլում Ֆլորիդայի համալսարանից Լորեն Դուման (Lauren Douma) նշում է, որ բոլոր մարդկային օրգաններն իրենց մեջ յուրատեսակ բիոժամեր են կրում, որոնք ոչ միայն վերահսկում են նրանց աշխատանքը, այլեւ հարմարեցնում են դրանք կյանքի 24 ժամյա ցիկլին:

Փորձի շրջանակներում մկների ԴՆԹ-ում անջատվել են սրտի բջիջներում բիոժամերի աշխատանքը կառավարող գեները: Պարզվել է, որ PER1 գենի վնասումը կամ հեռացումը  արուների մոտ օրվա ընթացքում ճնշման տատաումների է հանգեցրել:

 Մինչդեռ էգերի մոտ նման բացասական ազդեցություն չի նկատվել:

Հատկանշական է, որ մկների էգերի մոտ պաշտպանական գործառույթները անհետացել են, եթե գիտնականներն արգելափակել են  սեռական հորմոնների արտադրությունը կամ հեռացրել են ձվարանները:

Մասնագետները հույս ունեն, որ PER1 գենի հետագա հետազոտությունը եւ այլ գեների եւ բջիջների վրա  նրա ազդեցությունը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչն է կանանց պաշտպանում սրտանոթային համակարգի հիվանդություններից եւ հնարավոր է արդյոք այդ մեխանիզմը տղամարդկանց վրա կիրառել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է