Եթե ամանորյա տոներին մի քանի ավելորդ կիլոգրամներ եք հավաքել եւ հիմա մտածում եք, թե դրանցից ինչպես ազատվեք, ապա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի խորհուրդներ, որոնք ձեզ կօգնեն:
Շատ ջուր խմեք
Եթե սիրտ-անոթային կամ այլ հիվանդություններ չունեք, որոնց դեպքում ջրի քանակությունը պետք է սահմանափակել, օրվա ընթացքում 2 լիտր չգազավորված ջուր խմեք կամ առանց շաքարի թեյ: Առաջին բաժակ ջուրը պետք է խմել վաղ առավոտյան՝ նախաճաշից առաջ:
Ըստ գրաֆիկի սնվեք
Քաղցած մի մնացեք, աշխատեք հաճախակի ուտել՝ օրական 5 անգամ եւ քիչ-քիչ: Ավելին՝ աշխատեք ըստ գրաֆիկի սնվել, ասենք՝ ժամը 9-ին, 11-ին, 13-ին, 15-ին եւ 18-ին:
Ընթրիքը ճիշտ ընտրեք
Ցանկալի է ընթրել քնելուց մի քանի ժամ առաջ, ամենաուշը՝ 3 ժամ առաջ, ընդ որում՝ ցանկալի է ընթրիքի համար թեթեւ սնունդ ընտրել՝ թեթեւ ապուր, եփած սպիտակ միս կամ ձուկ, թթվաշ կաթնամթերք:
Հրաժարվեք վնասակար սնունդից
Տոներից հետո նիհարելու համար ձեր սննդակարգից բացառեք ամբողջ վնասակար սնունդը՝ տապակած եւ յուղոտ ամեն ինչը, ցանկացած ֆաստ ֆուդ, երշիկեղենը, մայոնեզը: Խորհուրդ է տրվում նաեւ սահմանափակել քաղցրի եւ խմորեղենի գործածումը:
Բեռնաթափման օրեր կազմակերպեք
Շաբաթը մեկ անգամ կարող եք բեռնաթափման օր կազմակերպել. օրվա ընթացքում խորհուրդ է տրվում ուտել միայն մեկ տեսակի մթերք՝ խնձոր, կեֆիր կամ, օրինակ, առանց աղի ու համեմունքների հնդկաձավար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր