• Latest news

Գեղեցիկ հոնքեր ունենալու ցանկության պատճառով աղջիկը հիվանդանոցում է հայտնվել

11 հունվարի, 2019  09:37

19-ամյա Մոնտանա Իսթվուդը հիվանդանոցում է հայտնվել տնային պայմաններում հոնքերը հատուկ ներկով ներկելուց հետո:

The Daily Mail-ը հայտնում է, որ աղջիկը, հրահանգների համաձայն, հոնքերի վրա ներկը պահել է 5 րոպե: Սակայն արդեն 2 ժամ հետո հոնքերի շրջանում ցան է առաջացել, այնուհետեւ մաշկածածկույթի այրվածք: Բժշկի նշանակած քսուքը չի օգնել, երեք օրվա տառապանքից հետո Մոնտանան ստիպված էր հիվանդանոց դիմել:

Արդյունքում նա ստիպված էր բուժման երկարատեւ կուրս անցնել օրալային ստերոիդներով եւ հակագիստամինային պատրաստուկներով:

Մոնտանան պատմում է, որ նախկինում էլ է հոնքերը ներկել, սակայն վերջին անգամ ընտրել է իրեն նախկինում անհայտ առեւտրային մակնիշ: Չստուգելով, թե ներկը կարող է իր մոտ ալերգիա առաջացնել, աղջիկն այն քսել է հոնքերին: Արդյունքում նրա մոտ զարգացել է ներկի նկատմամբ ուժեղ ալերգիկ ռեակցիա:

Իր տխուր փորձից հետո Մոնտանան աղջիկներին կոչ է անում պարտադիր ալերգիայի ստուգման թեստ կատարել, ինչը կօգնի խուսափել առողջության համար այդպիսի լուրջ հետեւանքներից: «Իմ բախտը շատ բերեց, որ ալերգիայի հետեւանքով մազերից չզրկվեցի, սակայն ճակատիս հատվածում մաշկս ամբողջությամբ այրվել է»,- պատմել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել