Պարուհի 33-ամյա Տոմին հիմա ստիպված է 5 շերտ հագուստ հագնել՝ ձեւախեղված հետույքը թաքցնելու համար: Բոլոր աղետների պատճառը սիլիկոնային ներարկման միջոցով իր կազմվածքը բարելավելու երիտասարդ կնոջ ցանկությունն էր:
The Daily Mail-ը հայտնում է, որ բուժքույրը Տոմիին սիլիկոնային ներարկումները կատարել է հյուրանոցի համարում: Պարուհին ցանկանում էր իր ելույթների ժամանակ ավելի շատ վաստակել, որովհետեւ ըստ իր դիտարկումների՝ փարթամ աղջիները հաճախորդներից ավելի շատ էին թեյավճար ստանում:
Տոմին սկզբում գոհ էր կատարված ներարկումների արդյունքից: Սակայն հետո նրա մոտ ինֆեկցիա է զարգացել, իսկ սիլիկոնի հեռացման վիրահատությունից հետո նրա հետույքի մաշկը կախվել է: Հիմա նա ստիպված է մի քանի շերտ հատուկ ներքնաշոր հագնել մարմնի թերությունները թաքցնելու համար:
Աղջիկն այժմ մասնակցում է ռեալիթի շոուի, որի շրջանակում նրան կկատարեն ավելորդ մաշկի հեռացման վիրահատություն:
Source: The Daily Mail, Е!
Photos: Е!
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր