• Latest news

Գիտնականները Էբոլայի նման նոր վտանգավոր վիրուս են հայտնաբերել

11 հունվարի, 2019  14:10

Չինաստանի տարածքում գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է նոր  մահացու վտանգավոր ֆիլովիրուս, որը նման է Էբոլային:

Սինգապուրի Ազգային համալսարանից հետազոտողները չինացի մասնագետների հետ համագործակցությամբ հաղորդում են, որ այդ վիրուսը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան Էբոլան: Մենգլա ֆիլովիրուսը հայտնաբերվել է Յուննան նահանգում՝ Rousettus տեսակի կենդանիների բջիջներում:

Նոր հայտնաբերված վիրուսը ըստ արդյունքների 54 տոկոսով մյուս ֆիլովիրուսների հետ նմանություններ ունի:

Հետազոտողները Մենգլայում NPC1 սպիտակուց են հայտնաբերել, որը հայտնաբերվել է նաեւ Էբոլա վիրուսում:

Այս տարրը հաղթահարում է միջտեսակային արգելքը եւ օգտագործվում է մարդու բջջի հետ կապվելու համար:

Հետազոտական աշխատանքում ներկայացված տվյալների հիման վրա գիտնականները պնդում են, որ նոր հայտնաբերված վիրուսը պակաս վտանգավոր չէ, քան նրան նման Էբոլա վիրուսը:

Հարկ է նշել, որ Rousettus «թռչող շները», ինչպես եւ այլ նման կենդանիները, համարվում են նման հիվանդությունների տարածման հիմնական աղբյուրը, քանի որ իրենց մեջ մեծ քանակությամբ վտանգավոր մակաբույծներ եւ վարակներ են պարունակում:

Հենց այս կենդանիներն են շատ հիվանդություններ տարածում, ընդ որում վիրուսները կարող են մուտացիայի ենթարկվել եւ բավական հեշտությամբ հատել միջտեսակային արգելքը՝ հարմարվելով կոնկրետ օրգանիզմի պայմաններին՝ այնտեղ առավելագուն թվով բազմանալու համար:

Փորձի միջոցով ապացուվել է միջտեսակային արգելքը հաղթահարելու վիրուսի ունակությունը՝ կենդանիներից փոխանցվելով մարդկանց, ինչը վկայում է մարդկության համար նրա հնարավոր վտանգի մասին:

Վիրուսի հետազոոտւթյան մասին պատմում է Nature Microbiology հրատարակությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է