• Latest news

Ամանորյա տոների ժամանակ Երեւանի շտապ օգնությունը ստացել է 7065 կանչ

11 հունվարի, 2019  12:21

2018 թվականի դեկտեմբերի 31-ից 2019 թվականի հունվարի 7-ը Երեւանի շտապ օգնությունը ստացել է 7065 կանչ՝ 486-ով ավելի, քան անցյալ տարի: Հունվարի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Շտապ օգնություն» ՓԲԸ ղեկավար Թագուհի Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ ամանորյա տոների օրերին հոսպիտալացվել է 1333 մարդ՝ 125-ով ավելի, քան եղել է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ամանորյա օրերին գրանցվել է նաեւ 847 մանկական կանչ եւ 250 հոսպիտալացում (անցյալ տարվա տոների համեմատությամբ ցուցանիշներն աճել են համապատասխանաբար՝ 211-ով եւ 61-ով):

Առավել մեծ թվով կանչեր են ստացվել հունվարի 4-ին՝ 956, ընդ որում՝ այդ օրը հոսպիտալացվել է 182 մարդ:

Տոնական օրերին կանչերի հիմնական պատճառներն էին՝ սիրտ-անոթային հիվանդությունները եւ սուր շնչառական վիրուսային (ՍՇՎ) ինֆեկցիաները: Ուշագրավ է, որ չեն գրանցվել ծանր սննդային թունավորումներ:

Խոսելով նախորդ տարվա համեմատությամբ կանչերի թվի մեծացման մասին՝ Ստեփանյանը նշեց, որ շատերը շտապ օգնություն են կանչում նույնիսկ այնպիսի աննշան ախտանշանների դեպքում, ինչպիսին է գլխացավը:

Ինչ վերաբերում է ՍՇՎ-ով պայմանավորված կանչերին, ապա նշվեց, որ սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաներ գրանցվել են ինչպես անցյալ տարվա դեկտեմբերին, այնպես էլ նոյեմբերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել