• Latest news

Սեքսը խթանում է էմոցիոնալ կապի հաստատումը. գիտնականներ

12 հունվարի, 2019  23:46

Արդի հարաբերություններում սեքսը նախորդում է սիրավեպի զարգացմանը, եւ հենց ֆիզիկական մերձեցումն է խթանում էմոցիոնալ կապի հաստատումը։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, համապատասխան հետազոտություն են իրականացրել Նյու Յորքի Ռոչեսթրի համալսարանի (ԱՄՆ) եւ IDC Herzliya-ի (Իսրայել) հոգեբանները։

Մասնագետները նշում են, որ էմոցիոնալ կապվածությունը ֆիզիկական մերձեցումից հետո կախված չէ սեռից։ Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք զուգընկերոջ հանդեպ մերձավորություն զգում են սեռական գրգռվածության ժամանակ։

Ընդ որում, ինչպես պնդում է պրոֆեսոր Գուրիթ Բիրնբաումը (Gurit Birnbaum), ինտիմ հարաբերությունները կարող են դնել էմոցիոնալ կապի հիմքը անգամ անծանոթ մարդկանց միջեւ։ Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, անծանոթների միջեւ ծագած սեռական ցանկությունը կարող է ստիպել պոտենցիալ զուգընկերներին փոխել իրենց վարքը դեպի այն կողմը, որը կօգնի նրանց մերձենալ։

Այսպիսով, անկախ սեռից՝ սեքսը մարդկանց շփման է մղում։

«Սեռական ցանկությունը կարող է շատ կարեւոր դեր խաղալ հարաբերությունների զարգացման մեջ։ Հենց այդ ձգողականությունն է զուգընկերներին պահում բավական երկար, որպեսզի ձեւավորվի էմոցիոնալ կապ», - կարծում է Բիրնբաումը։

Պրոֆեսոր Հարի Ռեյսը Ռոչեսթրի համալսարանից նշում է, որ թեեւ սեռական գրգռվածությունը եւ էմոցիոնալ կապվածությունը տարբեր զգացումներ են, միանգամայն հնարավոր է, որ հենց էվոլյուցիոն գործընթացն ու սոցիալականացումն են դրդում մարդկանց կապվել նրանց, ում համարում են սեքսուալ առումով հրապուրիչ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել