• Latest news

Ապրելու շանս չունեցող նորածինը կյանք է պարգեւել օրգանների փոխպատվաստման կարիք ունեցող երկու փոքրիկի (ֆոտո)

12 հունվարի, 2019  11:45

Նորածին աղջիկը, որն ապրելու ոչ մի շանս չուներ, կյանք է պարգեւել օրգանների փոխպատվաստման կարիք ունեցող երկու փոքրիկի։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, երեխայի մայրը՝ 23-ամյա Քրիստա Դեւիսը, հղիության 18-րդ շաբաթում իմացել է այն մասին, որ իր երեխան տառապում է անէնցեֆալիայով՝ զարգացման ներարգանդային արատով։ Դա արտահայտվում է գլխուղեղի մեծ կիսագնդերի, գանգակամարի ոսկրերի ու փափուկ հյուսվածքների լիակատար կամ մասնակի բացակայությամբ։

Բժիշկները երիտասարդ կնոջն առաջարկել են ընդհատել հղիությունը, բայց նա որոշել է պահել երեխային ու նրա հետ անցկացնել այն օրերն ու ժամերը, որոնք մնացել էին նրան ապրելու համար։ Աղջիկը ծնվել է Սուրբ ծննդյան նախօրեին եւ, ընդամենը մեկ շաբաթ ապրելով, մահացել Նոր տարվանից առաջ։

Փոքրիկի կարճատեւ կյանքն օգնել է փրկել երկու երեխայի կյանք, որոնք սրտի փականների փոխպատվաստման կարիք ունեին։ Աղջկա ծնողները նշում են, որ ճիշտ որոշում են կայացրել՝ չընդհատելու հղիությունը։

Ծննդաբերության ժամանակ վիրահատարանում ներկա էր բժիշկների թիմ, որը պատրաստ էր դոնորության համար օրգաններ վերցնելու վիրահատություն կատարել, բայց փոքրիկն ավելի երկար ապրեց, քան սպաասում էին բժիշկները։ Չնայած դստեր կորստին՝ Քրիստան նշում է, որ ուրախ է, քանզի օգնել է փրկելու երկու փոքրիկի կյանք։

«Խորապես հուզված էի, որ երկու մանկիկ կկարողանան տուն վերադառնալ, իրենց ծնողների մոտ։ Նրանք կարող էին եւ երկրորդ հնարավորություն չունենալ», - ասել է նա։


Source: The Daily Mail

Photos: Caters News Agency

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել