• Latest news

Ողբերգական մահ. հիվանդը մահացել է, երբ նրա դեղի չափաբաժինը սխալմամբ գերազանցվել է 8000 անգամ

12 հունվարի, 2019  14:49

Կալիֆորնիացի այցելուն հիվանդանոցում մահացել է այն բանից հետո, երբ բուժքույրը նրան դեղ է ներարկել ցածր զարկերակային ճնշման դեմ։ Ինչպես պարզվել է, դեղամիջոցի չափաբաժինը 8000 անգամ գերազանցել է այն չափը, ինչ նշանակել էր բժիշկը։

Ինչպես պարզվեց ավելի ուշ, անփորձ բուժքույրը ներարկելուց առաջ չի չափել պացիենտի զարկերակային ճնշումը, ինչպես նաեւ չի ստուգել կաթոցիկի մոնիթորը։ Ավելին, չի կարդացել բժշկի հրահանգը, որի համաձայն՝ այդ դեղամիջոցի որոշակի չափաբաժնի ներարկումը անհրաժեշտ էր միայն այն դեպքում, եթե այցելուի զարկերակային ճնշումը ցածր լիներ 65-ից։

Բուժքույրը ներարկել է լեւոֆեդի խտանյութ (նորադրենալին). սա հզոր դեղամիջոց է, որն օգտագործվում է հիփոտոնիայի դեմ։ Դա հանգեցրել է պացիենտի սրտի կանգի։

Արդյունքում՝ պարզվել է, որ բուժքույրը մինչ այդ երբեք ինքնուրույն նման դեղամիջոցների ներարկումներ չի կատարել, ավելին՝ նա պետք է աշխատեր փորձառու գործընկերների հսկողությամբ, բայց այդ պահին կողքին ոչ ոք չի եղել։

Vibra Hospital of Sacramento հիվանդանոցը կալիֆորնիական յոթ բուժհաստատություններից մեկն է, որին սպառնում են պատկառելի դրամական տուգանքներ բժշկական սխալների համար, որոնք այցելուների մահվան են հասցրել։

Նշենք, որ Ամերիկայում բժիշկների սխալները բնակչության մահացության պատճառների ցանկում երրորդ տողն են զբաղեցնում սրտանոթային հիվանդություններից եւ ուռուցքներից հետո. ամեն տարի բժիշկների սխալներից Ամերիկայում մահանում է 250-440 000 մարդ։

Երբ հիվանդին հասցնում են բաժանմունք, անհրաժեշտ է, որպեսզի բուժաշխատողները կարճ ժամկետում պարզեն, թե ինչ խնդիր ունի նա եւ ինչ բուժում պետք է նշանակել։ Բնական է, որ այդ ճանապարհին հնարավոր են սխալներ, եւ դրանք կատարվում են ցանկացած բուժհաստատությունում։ Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ բժշկական սխալների մեծ մասը կապված է բնավ ոչ սխալ ախտորոշման, այլ սովորական բուժական միջամտությունների, վատ պատրաստված բուժքույրերի կամ պարզապես անփութության հետ։

Ինչպես պարզել են Johns Hopkins University-ի գիտնականները, խնդիրը ոչ թե վատ բժիշկներն ու բուժքույրերն են, այլ նրանց աշխատանքի համակարգը, որը լուրջ բարելավումների կարիք ունի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է