• Latest news

Դիաբետով տառապող 30-ամյա կինը մահվան շեմին էր հայտնվել նիհարելու ցանկության պատճառով ինսուլինից հրաժարվելուց հետո

12 հունվարի, 2019  17:43

30-ամյա Բեքի Ռադկինը, որը տառապում է 1-ին տեսակի շաքարային դիաբետով, քիչ մնաց մեռներ այն բանից հետո, երբ նիհարել ցանկանալու պատճառով սկսեց ավելի քիչ ինսուլին ընդունել։ Նրա քաշն ընկավ մինչեւ 31.7 կգ, շնչառությունը դժվարացավ, սկսվեցին հալյուցինացիաներ, իսկ մարմնի մի մասը թմրեց։

Նրան այս վիճակում հոսպիտալացրին եւ հիվանդանոցում պահեցին 6 շաբաթ։ Բժիշկների խոսքերով՝ նրա օրգանիզմն այնպես էր թուլացել, որ կինը հայտնվել էր մահվան եզրին։

Այս ամենը տեղի է ունեցել դեռեւս 2013թ.։ Այժմ Բեքին արդեն լավ է զգում եւ իր պատմությունը ներկայացնում է ուրիշներին, որպեսզի մյուսները չկրկնեն իր սխալը։

Վիճակագրության համաձայն՝ 1-ին տեսակի դիաբետով տառապող կանանց 40%-ը պակասեցնում է ինսուլինի ընդունումը, որպեսզի վերահսկի քաշը։ Սա, հասկանալի է, շատ վտանգավոր է նրանց առողջությանը, քանի որ ինսուլինը նրանց օրգանիզմում չի վերարտադրվում անհրաժեշտ քանակությամբ, իսկ առանց դրա խախտվում են նյութափոխանակության շատ պրոցեսներ։

Ինսուլինը նպաստում է ճարպի կուտակմանն օրգանիզմում, իսկ եթե դիաբետով հիվանդն այն չի ընդունում կամ պակաս չափով է ընդունում, նա հեշտությամբ նիհարում է։ Իհարկե, նրա մոտ կարող է դիաբետիկ կետոացիդոզ առաջանալ, ինչի պատճառով մարդը կարող է ընկնել կոմայի մեջ կամ էլ մահանալ։

Բեքիին դիաբետ ախտորոշեցին 2007թ., երբ նա 19 տարեկան էր։ Այդ ժամանակ արդեն նա նյութափոխանակության խախտումներ ուներ։ Երբ աղջիկն իմացավ, որ ինսուլին չընդունելով կարող է վերահսկել քաշը, նա սկսեց անել դա՝ չմտածելով հետեւանքների մասին, որոնք երկար սպասել չտվեցին։

«Ես դժվարանում էի շնչել, հալյուցինացիաներ ունեի, անգամ մարմնիս մի մասը դադարեցի զգալ։ Այնպես էի նիհարել, որ կարելի էր հեշտությամբ հաշվել ոսկորներս։ Ինչ-որ պահի ես արդեն չէի կարողանում տեղիցս վեր կենալ, գնալ զուգարան», - հիշում է Բեքին։ - «Ես չեմ ուզում, որպեսզի դիաբետ ունեցող որեւէ մեկը մտածի, թե կարելի է այդ կերպ նիհարել. դա կարող է սպանել նրանց»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է