• Latest news

Ցնցող դեպք. 10 տարի վեգետատիվ վիճակում գտնվող կինը երեխա է ծնել

12 հունվարի, 2019  22:17

Կինը, որն արդեն 10 տարի գտնվում է վեգետատիվ վիճակում, երեխա է ծնել։ Դա տեղի է ունեցել Hacienda կլինիկայում, որը պալիատիվ օգնության ծառայություններ է մատուցում եւ գտնվում է Արիզոնայի նահանգի Ֆինիքս քաղաքից ոչ հեռու:

Ինչպե՞ս կարող էր չշարժվող եւ շուրջը կատարվող իրադարձությունները չգիտակցող կինը հղիանալ։ Հարցի պատասխանը պետք է տա ոստիկանությունը. մասնագետներն արդեն վերցնում են այն տղամարդկանց ԴՆԹ նմուշները, որոնք աշխատում են այդ կլինիկայում։

Կինը, որի անունը չի նշվում, ավելի քան 10 տարի առաջ քիչ է մնացել խեղդվի ջրում։ Նրան փրկել են, բայց ուղեղը անդառնալիորեն վնասվել է։ Վերջին 10 տարին նա մշտական խնամքի կարիք է ունեցել եւ գտնվել է կոմային մոտ վիճակում։

Նրա սենյակը հասանելի է եղել բուժհաստատության շատ աշխատակիցների համար, բայց առայժմ հայտնի չէ, թե ով է դարձել նրա հղիության «մեղավորը»։

Ոստիկանությունը սկսել է բռնաբարության փաստով հետաքննության անցկացումը, ներկայում կլինիկայի աշխատակիցների ԴՆԹ նմուշներն են վերցնում՝ գտնելու համար երեխայի հորը։ Հետաքրքիր է, որ ոչ բոլոր տղամարդիկ են համաձայնել ինքնակամ տալ իրենց ԴՆԹ նմուշները. ոստիկանները ստիպված էին հրաժարվածների ԴՆԹ-ն վերցնելու օրդեր ստանալ դատարանից։

«Ընտանիքը զայրացած է, ցնցված այն բանից, որ իրենց աղջիկը ենթարկվել է բռնության։ Երբ սիրելի մարդուն պալիատիվ օգնություն են ցուցաբերում, երբ նա առավել խոցելի է եւ կախված ուրիշներից՝ ստիպված ես վստահել նրա խնամատարներին։ Ցավոք, դրանցից մեկին վստահել չէր կարելի, նա օգտվել է աղջկանից, եւ այն բանից, որ նրան բավականաչափ ուշադրություն չեն հատկացրել կլինիկայում», - լրագրողների հետ զրույցում ասել է տուժածի հարազատների փաստաբանը։

Պացիենտի ընտանիքի անդամները հրապարակային հայտարարություններ չեն արել։ Սակայն իրավաբաններին տեղեկացրել են, որ ծնված երեխան կընդունվի հարազատի պես, եւ նա կունենա «սիրող ընտանիք, որտեղ նրան հոգ կտանեն»։

Նշենք, որ մանկիկը լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 29-ին։ Սկզբում նա չէր շնչում, բայց բժիշկներն արել են ամեն բան, որպեսզի երեխան ապրի, եւ հիմա նա գտնվում է բուժանձնակազմի հսկողության տակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել