• Latest news

Բոլոր վերջույթներից զրկված կնոջը նոր ձեռքեր են փոխպատվաստել (ֆոտո)

14 հունվարի, 2019  09:45

Դեռեւս 2013 թվականին 47-ամյա Քերոլին Հաթոնվը արյան վարակման պատճառով կորցրել էր 4 վերջույթները: Նա ամբողջ 5 տարի սպասել է համապատասխան դոնորի եւ վերջերս, վերջապես, նոր ձեռքեր է ստացել:

Քերոլինը հիվանդացել է սուր թոքաբորբով, որը վերափոխվել է արյան վարակման՝ սեպսիսի: Կինը քիչ էր մնում մահանար, եւ նրա կյանքը փրկելու համար բժիշկները ստիպված էին հաջորդաբար անդամահատել սեպսիսով ախտահարված նրա 4 վերջույթները: Տարիներ շարունակ այս կինը երազել է կրկին որդուն գրկելու հնարավորություն ստանալու մասին եւ համբերությամբ սպասել է համապատասխան դոնորի, քանի որ վիրաբույժները նրան խոստացել էին ձեռքերի փոխպատվաստման վիրահատություն կատարել:

Այս ընթացքում նրան ավելի քան 10 անգամ շտապ հիվանդանոց են կանչել վիրահատվելու, բայց ամեն անգամ այս կամ այն օբյեկտիվ ցուցանիշների պատճառով վիրահատությունը չեղյալ է համարվել: Բանն այն է, որ դոնորը պետք է համապատասխաներ մի շարք տարբեր չափանիշներով, ներառյալ արյան խումբը, մաշկի գույնը, վերջույթների չափերը եւ այլն: Եվ այդպիսի դոնոր գտնելը դժվար էր:

Կինը վերջերս, վերջապես, կարողացել է ցանկալին ստանալ: Բժիշկները դոնորի էին գտել, ում ձեռքերը կատարելապես համապատասխանում էին Քերոլինին փոխպատվաստելու համար: Նրան վիրահատելու համար տանից արագ հիվանդանոց են հասցրել շտապ օգնության մեքենայով: Բուն վիրահատությունը սկսվել է գիշերը 1:00-ին: Այն անցկացրած պրոֆեսոր Սայմոն Քեյը ձեռքերի առաջին կրկնակի փոխպատվաստումն իրականացրել էր 2016 թվականին Մեծ Բրիտանիայում, իսկ այս պացիենտը նրա համար արդեն վեցերորդն էր:

Ձեռքերի դոնորի մասին ոչինչ չի հաղորդվում, քանի որ կյանքից հեռացած կնոջ ընտանիքը ցանկացել է այս տեղեկությունը գաղտնի պահել: Հիմա նրանք սգում են նրա մահը, եւ այն միտքը, որ նրա ձեռքերը կարող էին անմհրաժեշտ լինել մեկ ուրիշ մարդու, հնարավոր է, մի փոքր մեղմում է նրանց վիշտը:

Ինքը Քերոլինը ամբողջ երկրին զարմացրել է իր լավատեսությամբ: Վերջույթներից զրկվելով՝ նա շարունակել է ակտվ կյանք վարել, եւ անգամ դարձել է առաջին անդամահատվածը, որը հասել է Կիլիմանջարոյի գագաթին:

Իսկ մի անգամ նա նույնիսկ մերկ կեցվածք է ընդունել, ճիշտ է՝ նրա ամբողջ մարմինը պատված էր ներքին օրգանների եւ մկանների պատկերներով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել