• Latest news

Նոր թեստը կկանխագուշակի երկար տարիներ հետո կնոջ մոտ առաջացող կրծքի քաղցկեղը

15 հունվարի, 2019  18:23

Քեմբրիջի համալսարանի գիտնականները յուրահատուկ թեստ են ստեղծել, որը բարձր ճշգրտությամբ կանխագուշակում է կականց մոտ կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը ոչ միայն մոտ ապագայում, այլեւ երկար տարիներ անց:

Մեթոդն իրենից ներկայացնում է ԴՆԹ թեստի եւ արյան անալիզի ու կնոջ հիվանդության ընտանեկան պատմության տեղեկատվության, ինչպես նաեւ նրա բժշկական հետազոտությունների արդյունքների համադրությամբ թեստ:

Թեստի հեղինակները պնդում են, որ այն այսօրվա դրությամբ կրծքի քաղցկեղի զարգացման վտանգի կանխատեսման առավել կատարյալ միջոց է:

Թեստում օգտագործվում է ավելի քան 300 գենետիկ ինդիկատոր՝ քաշի, ալկոհոլի օգտագործման մասին տեղեկատվություն եւ այլլ տվյալներ, օրինակ բարձր տարիքի կանանց մոտ դաշտանադադարի շրջանի սկսվելու մասին տեղեկատվություն:

Չնայած առանձին վերցրած այս ասպետկտների մի մասը կրծքի քաղցկեղի զարգացման հավանականության վրա փոքր ազդեցություն է ունենում,  ընտանեկան պատմության եւ գենետիկայի հետ մեկտեղ դրանց համադրությունը թույլ է տալիս ընդգծել բարձր ռիսկի խմբի կանանց:

 Տվյալ տեղեկատվությունը թույլ է տվել գիտնականներին ստեղծել յուրատեսակ հաշվիչ, որն այսօր կիրառում են ընդհանուր պրակտիկայի բժիշկները, ինչպես նաեւ գենետիկաբան-կոնսուլտանտները:

Նշենք, որ եթե անգամ թեստը կանխատեսի կրծքի քաղցկեղի զարգացման բարձր վտանգը, դա դեռ չի նշանակում, որ կինն անպայման կհիվանդանա: Նա կկարողանա փոխել իր կենսակերպը՝ այն ավելի առողջ դարձնելով:

Իսկ բարձր ռիսկի խմբի մեջ մտնողներին խորհուրդ կտան տամոկսիֆեն ընդունել՝ հորմոնալ դեղ, որը նվազեցնում է կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել