• Latest news

Աղիքային բակտերիաները կարող են ցույց տալ մարդու տարիքը

16 հունվարի, 2019  10:45

Աղիքային բակտերիաները կարող են ցույց տալ մարդու տարիքը: InSilico Medicine (ԱՄՆ) բիոտեխնոլոգիական ընկերության փորձագետները հետազոտության շրջանակում ուսումնասիրել են աշխարհի տարբեր երկրներից 1165 առողջ մարդկանց աղիքային բակտերիաների ավելի քան 3600 նմուշներ: Փորձարկման մասնակիցները բաժանվել են տարիքային 3 խմբի՝ 20-ից մինչեւ 39 տարեկան, 40-ից մինչեւ 59 տարեկան եւ 60-ից մինչեւ 90 տարեկան:

Այնուհետեւ օգտագործվել է հատուկ համակարգչային ծրագիր, որը կարող է ճանաչել աղիքային բակտերիաների 95 տարբեր տեսակները, ընդ որում՝ դրանց քանակությունը հարաբերակցել մարդկանց տարիքի հետ: Պարզվել է, որ արհեստական ինտելեկտը կարող է մարդու տարիքը որոշել նրա աղիքային միկրոբիոտայի անալիզի հիման վրա: Ընդ որում՝ պատասխանների սխալմունքը կազմել է միջինը 4 տարի:

Պարզվել է, որ բակտերիաների 39 տեսակները լիովին կարող են կողմնորոշիչ ծառայել մարդու կենսաբանական տարիքի որոշման համար: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ տարիքին զուգահեռ՝ աղիքներում որոշ բակտերիաների թիվն աճում է (օրինակ՝ Eubacterium hallii-ի), իսկ մյուսների թիվը (օրինակ՝ Bacteroides vulgatus-ի) հակառակը՝ նվազում է:

Դրանից բացի, երեխաների մոտ ավելի հաճախ, քան տարեցների, դիտվում են Campylobacter jejuni տեակի բակտերիաներ, որոնք կամպիլոբակտերիոզի հարուցիչներն են:

Մասնագետները մտադիր են ապագայում պարզել՝ հնարավո՞ր է արդյոք աղիքային բակտերիաների բաղադրությամբ որոշել, թե մարդը որքան արագ կամ դանդաղ է ծերանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել