• Latest news

Շիզոֆրենիան կարող է կապված լինել տարածված վիրուսով վարակվելու հետ

16 հունվարի, 2019  23:45

Էփշթեյն-Բարի վիրուսով (ԷԲՎ) վարակումը կարող է կապված լինել շիզոֆրենիայի զարգացման մեծ հավանականության հետ: Այսպիսի եզրակացության են հանգել Johns Hopkins Medicine-ի եւ Sheppard Pratt Health System-ի գիտնականները: Նրանց հայտնաբերած տվյալները հրապարակվել են Schizophrenia Bulletin ամսագրում:

Մասնագետները պարզել են, որ շիզոֆրենիայով մարդկանց օրգանիզմում պարունակվում է ԷԲՎ-ի դեմ հակամարմինների ավելի բարձր կոնցենտրացիա: Նրանց խոսքով՝ նման կապը կարելի բացատրել հետեւյալ կերպ. կա՛մ շիզոֆրենիան փոխում է հիվանդացածների իմունիտետը՝ նրանց ընկալունակ դարձնելով ԷԲՎ-ի նկատմամբ, կա՛մ ԷԲՎ-ով վարակվելը մեծացնում է մարդու մոտ շիզոֆրենիայի զարգացման հավանականությունը:

Շիզոֆրենիան հոգեկան հիվանդություն է, որը փոխում է մարդու անհատականությունը՝ խեղաթյուրելով իրականության նրա ընկալումը եւ մտածողությունը: Հայտնի է, որ հիվանդությունը գենետիկ նախադրյալներ ունի, բայց գիտնականները հաստատում են, որ գեները միայն մասնակի են կապված շիզոֆրենիայի զարգացման հետ եւ որ կարող են ռիսկի նաեւ այլ գործոններ լինել:

Ուսումնասիրելով ԷԲՎ-ի վարակման կորելյացիան եւ շիզոֆրենիայի բարձր ռիսկը՝ գիտնականները հետազոտել են 743 մարդու, որոնց թվում 432 կամավորի մոտ շիզոֆրենիա է ախտորոշվել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ շիզոֆրենիայով մարդկանց շրջանում ԷԲՎ-ի դեմ հակամարմինների մակարդակը 1,7-2,3 անգամ բարձր է՝ առողջ մարդկանց համեմատությամբ: Ջրծաղիկի եւ հերպեսի վիրուսները, սակայն, նման կապ չեն ցուցադրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել