• Latest news

Աշակերտների 85 տոկոսը դպրոց չի եկել, ծնողները խուճապի մեջ են. ի՞նչ է կատարվում թիվ 128 դպրոցում

16 հունվարի, 2019  18:32

Մինչեւ երեկ թիվ 128 դպրոցում հաճախելիությունը լրիվ սովորական էր՝ ձմռան համար․ յուրաքանչյուր դասարանում բացակայում էր ամենաշատը 2-3 աշակերտ: Այսօր, սակայն, աշակերտների 85%-ը դպրոց չի հաճախել: Պատճառը A H1N1 վիրուսից վախն է, որը հայտնի է որպես խոզի գրիպ:

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց դպրոցի տնօրեն Անահիտ Ուզունյանը, երրորդ դասարանցիներից մեկի մոտ վերջերս հայտնաբերվել է H1N1: Երբ այդ մասին հայտնի դարձավ դպրոցում, շատ ծնողներ, վախենալով, որ իրենց երեխաները կվարակվեն, որոշեցին նրանց դպրոց չուղարկել:

Տղան հունվարի 9-ից դասի չի գալիս: Մի քանի օր նա հիվանդանոց է պառկել, բայց հիմա նրան դուրս են գրել, եւ նա կշարունակի ամբուլատոր բուժումը: Նա դեռեւս դպրոց չի գնում:

Ինչպես նշում է տնօրենը, դպրոցի բոլոր դասարանները պարբերաբար օդափոխվում են, եւ բոլոր մակերեսները մաքրվում են սպիրտային լուծույթով: Դասարաններում ջերմաստիճանը նորմալ է, երեխաները չեն մրսի: Ստուգել բոլոր երեխաներին դպրոց մտնելիս, ինչպես նշել է տնօրենը, հնարավոր չէ, բայց եթե ուսուցիչները նկատում են, որ ինչ-որ մեկն իրեն վատ է զգում, անմիջապես ուղարկում են դպրոցի բուժքրոջ մոտ եւ տուն: Հետեւաբար, տնօրենի կարծիքով, դպրոցում վախենալու ոչինչ չկա. վարակի վտանգն ավելի բարձր չէ, քան որեւէ այլ վայրում:

Ծնողները, սակայն, համոզված չեն, որ ձեռնարկված միջոցները բավարար են՝ առողջ երեխաներին վարակից կանխելու համար: Հետեւաբար նրանք նախընտրում են չուղարկել իրենց երեխաներին դպրոց:

Մ.Տ.-ն՝ դպրոցի աշակերտուհիներից մեկի ծնողը, NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ քանի դեռ գրիպի եւ ՍՇՎ-ի հետ կապված իրավիճակը չի հանդարտվել, նա իր դստերը դպրոց չի ուղարկի: Մ.Տ.-ի տվյալներով՝ առնվազն երկու դասարան դպրոց չեն գնացել: Գնում են միայն նրանք, ովքեր չեն ցանկանում շատ բացականներ ստանալ եւ վախենում են կիսամյակի վերջում իրենց գնահատականներից:

Մ.Տ.-ն, ինչպես եւ մյուս ծնողները, վստահ է, որ ներկայիս իրավիճակում դպրոցներում գրիպի եւ ՍՇՎ-ի տարածումից խուսափելու համար, ճիշտ կլիներ երեխաներին մեկ շաբաթով արձակուրդ տալ՝ գոնե ամառային արձակուրդների կրճատման հաշվին:

Մ.Տ.-ի խոսքով, եթե դպրոցներում դասերը չեն դադարեցնում, հարկավոր է գոնե հիվանդ երեխաների համար պետպատվեր տրամադրել: Քանի որ, եթե նրանք դպրոցում վարակվեն եւ հիվանդանան, ապա դա ոչ միայն  նյրանց առողջության համար մեծ վնաս կլինի, այլեւ մեծ հարված կհասցնի նրանց գրպանին: Մ.Տ.-ն այդ մասին սեփական փորձից գիտի. նրա դուստրը դեկտեմբերի 5-11-ը հիվանդանոցում երկկողմ թոքաբորբով պառկած է եղել եւ նրա բուժման համար ստիպված են եղել մոտ 400 հազար դրամ վճարել:

Աղջկա մոտ H1N1 չեն հայտնաբերել, բայց այդ վիրուսի անալիզը նրանց 30 հազար դրամ է արժեցել: Եւս 40 հազար դրամ ԿՏ-ի համար, որը երկու անգամ են արել: Ստացիոնար բուժման համար հիվանդանոցը 215 հազար դրամ է վերցրել: Արդյունքում բավականին մեծ գումար է ստացվել, որը շատ ընտանիքներ պարզապես ի վիճակի չեն վճարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել