• Latest news

Հայաստանում հոգեբուժական կլինիկաների հիվանդների շրջանում կանցկացվի հեպատիտի հայտնաբերման սկրինինգային ծրագիր

16 հունվարի, 2019  16:29

Մոտ ապագայում Հայաստանում նախատեսվում է անցկացնել սկրինինգային ծրագիր, որը կօգնի բացահայտել հեպատիտ B-ն եւ C-ն՝ հոգեբուժական կլինիկաների հիվանդների մոտ: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի հեպատոլոգների ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:

Նրա խոսքերով, հոգեբուժական հիվանդություններով հիվանդները մտնում են ռիսկային խմբի մեջ, քանի որ նրանց դիսպանսերացման ժամանակահատվածը սովորաբար բավական երկար է տեւում, եւ ռիսկ կա, որ բուժման ընթացքում կատարված բժշկական մանիպուլյացիաների ընթացքում նրանք կարող են վարակվել վիրուսային հեպատիտով, այդ թվում՝ գործիքների միջոցով, եթե դրանք պատշաճ կերպով չեն ախտահարվում:

Հասմիկ Ղազինյանի խոսքերով, մոտակա 10 օրվա ընթացքում փորձագետները «Նուբարաշեն» կլինիկայի 400 հիվանդներից արյան նմուշներ կվերցնեն եւ լաբորատորիա կտանեն, որտեղ դրանք կստուգվեն: Արդյունքները հայտնի կդառնան շատ շուտով:

Սկիրինգային ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանի հեպատոլոգների ասոցիացիայի կողմից, իսկ այն կանցկացվի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ համատեղ:

Ապագայում, համատեղ ծրագրերի շրջանակներում, նրանք նախատեսում են նմանատիպ ծրագիր անցկացնել մաշկաբանական եւ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով հիվանդների շրջանում, քանի որ նրանք նույնպես մտնում են վանգավոր խմբի մեջ: Բացի այդ, սկրինինգի շրջանակներում նախատեսվում է ստուգել հեպատիտի առկայությունը նաեւ 1000 առողջ քաղաքացիների մոտ, որոնք հաշվառված չեն եւ չեն ներառվում ռիսկի խմբում:

Նման ծրագրերը կօգնեն ոչ միայն հայտնաբերել հեպատիտով հիվանդներին, որոնք դեռեւս չեն կասկածում, որ վարակված են, եւ ժամանակին սկսել նրանց բուժումը, այլեւ ավելի լավ հասկանալ երկրում համաճարակային իրավիճակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է