• Latest news

8 միլիոնից մեկ դեպք. «Բենջամին Բաթոնի հիվանդության» պատճառով եղբայրն ու քույրը 10 անգամ ավելի արագ են ծերանում (ֆոտո)

17 հունվարի, 2019  10:42
Բելգիայից եղբայր ու քույր 20-ամյա Միխիլը եւ 12-ամյա Ամբեր Վանդեվերթները տառապում են պրոգերիայով՝ հազվագյուտ գենետիկ արատ: Այս հիվանդության դեպքում առաջանում են մաշկի եւ ներքին օրգանների փոփոխություններ, որոնք պայմանավորված են օրգանիզմի վաղաժամ ծերացմամբ: Արդյունքում՝ Միխիլն ու Ամբերը ծերանում են 8-10 անգամ ավելի արագ, քան առողջ մարդիկ, հայտնում է The Daily Mail-ը:

Հիվանդների մեծ մասը չի ապրում մինչեւ 12 տարեկանը: Չնայած Միխիլն ու Ամբերը ոսկրերի, ատամների եւ մազերի հետ կապված խնդիրներ ունեն, մտադիր են պրոգերիայով երկարակեցության ռեկորդ սահմանել, որը կազմում է 26 տարի:

Միխիլի ախտորոշումը կատարվել է 8-ամսական տարիքում: Երբ ծնվել է Ամբերը, ծնողները կատարել են բոլոր անհրաժեշտ անալիզները, որոնց արդյունքը նրանց շոկի մեջ է գցել. աղջկա մոտ նույնպես պրոգերիա կար:

Եղբայրն ու քույրը աշխատում են միմյանց աջակցել, առավել եւս, որ դպրոցում ստիպված էին լսել խուլիգանների անբարեհաճ դիտողությունները: Հիմա նրանք ընկերներ ունեն, որոնք մշտապես նրանց կողքին են: Միխիլն ու Ամբերն ավելի հանգիստ են վերաբերվում իրենց հանդեպ մեծ ուշադրությանը եւ, չնայած վերելքներին ու անկումներին, աշխատում են ապրել լիակատար կյանքով:

Source: The Daily Mail

Photos: Mert Beken/Barcroft Images

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել