• Latest news

Եվրոպայում հավանություն են տվել գրիպի դեմ յուրահատուկ քառավալենտ պատվաստանյութի օգտագործմանը

17 հունվարի, 2019  11:59

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Flucelvax Tetra-ի օգտագործմանը՝ գրիպի դեմ նոր քառավալենտ պատվաստանյութի, որը ստեղծվել է Seqirus ընկերության կողմից բջջային տեխնոլոգիայի հիման վրա:

Flucelvax Tetra-ը Եվրոպայում գրիպի դեմ առաջին բջջային քառավալենտ պատվաստանյութն է (4ВГВ). այն ցուցված է սկսած 9 տարեկանից պացիենտների համար:

1940 թվականից ի վեր բջջային տեխնոլոգիան  գրիպի դեմ արտադրվող պատվաստանյութերի եղանակում ամենանշանակալի փոփոխություններից է. արտադրությունում հավկիթի օգտագործում չի նախատեսվում:

Ըստ հետազոտությունների տվյալների՝ գրիպի դեմ բջջային պատվաստանյութերը որոշակի համաճարակային շրջաններում կարող են ավելի արդյունավետ լինել, քան սովորականները:

Սովորական պատվաստանյութերում հավի սաղմերում բազմակի պասաժներով հարմարեցված վիրուսները կարող են փոփոխություններ կրել, ինչը կարող է նվազեցնել պատվաստանյութի արդյունավետությունը:

 Սակայն ռանդոմիզացված, վերահսկվող հետազոտություններ, որոնց ժամանակ կհամեմատեին բջջային 4ВГВ-ի  եւ հավի սաղմերի հիման վրա ստանդարտ 4ВГВ-ի արդյունավետությունը, դեռ ոչ ոք չի անցկացրել: Գոյություն ունեն միայն իրական պայմաններում անցկացված հետազոտությունների տվյալները:

Նշենք, որ առաջին պատվաստանյութը, որը ստացվել է բջջային տեխոնոլգիայի հիման վրա, ԱՄՆ-ում գրանցել են 2016-ին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է