• Latest news

Արդյոք արժի՞ գրիպի դեմ պատվաստումներ կատարել. Պարզաբանում է գլխավոր թոքաբանը

17 հունվարի, 2019  14:21

Ձմեռային ամիսների, թերեւս, գլխավոր հարցն է՝ արդյոք արժի՞ գրիպի դեմ պատվաստում կատարել, թե՞ ոչ: ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը նշում է, որ այսօրվա դրությամբ ռիսկի խմբերի մեջ չմտնող անձանց զանգվածային պատվաստման անհրաժեշտություն չկա:

Հունվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում մասնագետը նշեց, որ ընթացիկ տարում սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաներով հիվանդացության ցուցանիշը 1,5 անգամ ցածր է, քան 2018 եւ 2017 թվականներին: Վերջին տեղեկություններով՝ Հայաստանում ՍՇՎ-ով հոսպիտալացվել է շուրջ 700 մարդ, որոնցից 96 տոկոսը մինչեւ 4 տարեկան երեխաներ են: Ստացիոնար բուժում ստացող անձանց 21 տոկոսի մոտ թոքաբորբ է ախտորոշվել

Ինչպես նշեց Ոսսկանյանը, հաշվի առնելով ստացած տվյալները՝ գրիպի դեմ պատվաստում պետք է ստանան նրանք, ովքեր մտնում են ռիսկի խմբերի մեջ, հատկապես երեխաները եւ տարեցները: Փորձագետը, միաժամանակ, շեշտեց, որ մինչեւ պատվաստվելը երեխաները պետք է մանկաբույժի մոտ պարտադիր զննում անցնեն: Հենց բժիշկը պետք է որոշի պատվաստման նպատակահարմարությունը:

Ոսկանյանը ծնողներին կոչ արեց ՍՇՎ չնչին նշանների առկայությամբ երեխաներին մակապարտեզ եւ դպրոց չուղարկել, ինչը կօգնի կանխել վիրուսի տարածումը: «Կարիք չկա հակաբիոտիկներ ընդունել մինչեւ ախտորոշման հաստատվելը: Բանն այն է, որ գրեթե բոլոր բակտերիաներն ու վիրուսները մեզ հետ են ապրում, բայց որպես հիվանդություն չեն դրսեւորվում: Սառը եղանակին հիվանդացությունը պայմանավորված է իմունիտետի անկմամբ, հետեւաբար ընտանիքում, որտեղ հիվանդների հետ շփում չի եղել, կարող են ՍՇՎ-ի դեպքեր գրանցվել»,- ընդգծեց նա:

Ինչու՞ է սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում կարեւոր բժշկին դիմելը: Պատասխանը պարզ է. ՍՇՎ կարող են առաջացնել մանրէները (օրինակ՝ պնեւմոկոկը եւ ստաֆիլոկոկը), վիրուսները (ռինովիրուսներ, պարագրիպ), ինչպես նաեւ ատիպիկ հարուցիչները, ինչպիսիք են միկոպլազմաները եւ խլամիդիաները:

«Միայն բժիշկը կարող է հաստատել վարակը եւ համապատասխան բուժում նշանակել»,- ասաց թոքաբանը:

Ոսկանյանը ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ ՍՇՎ-ի դեպքում բարդությունների զարգացման ռիսկի խմբի մեջ մտնում են նաեւ թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդությամբ մարդիկ, որոնց մոտ ՍՇՎ-ի բարդ ընթացքի դեպքում կարող է ծանր շնչառական համխատանիշ առաջանալ:

«Գրիպից մահացությունը պայամանվորված է ծանր շնչառական համախտանիշի զարգացմամբ, երբ բորբոքային պրոցեսը սկսվում է շնչառական համակարգից, թոքաբշտերի, մազանոթների եւ անոթային համակարգի մակարդակում: Ծանր շնչառական համախտանիշը զարգանում է նաեւ H1N1-ի դեպքում, ուստի այս հիվանդների շրջանում հաճախ է գրանցվում մահվան ելք»,- տեղեկացրեց Ոսկանյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել