• Latest news

Տղամարդը մեկուկես տարի ձեռքի մեջ սպերմա է ներարկել, որպեսզի բուժի մեջքը (ֆոտո)

17 հունվարի, 2019  23:44

33-ամյա տղամարդը, որի անունը չի նշվում, մեջքը բուժելու ավելի քան տարօրինակ միջոց է գտել։

The Daily Mail-ը հայտնում է, որ տղամարդը հոսպիտալացվել է Դուբլինի հիվանդանոց այն բանից հետո, երբ մեկուկես տարի ձեռքի մեջ սերմնահեղուկ է ներարկել։ Պացիենտը բողոքել է մեջքի ցավերից, սակայն բժիշկների ուշադրությունը գրավել է ձեռքի կարմիր ցանն ու այտուցը։ Պարզվել է, որ դրա պատճառը վարակն է, որը սպերմայի ներարկման հետեւանք է։

Այսպիսի օրիգինալ «դեղամիջոցը» տղամարդն ինքն է հորինել, ընդ որում սպերմայի չափաբաժինները ներդրվել են ամենամսյա ներարկումների միջոցով։ Հետաքրքիր է, որ մինչ այդ բժիշկները, հասկանալի պատճառներով, հնարավորություն չեն ունեցել ուսումնասիրել սպերմայի միջմկանային եւ ներերակային ներարկումների ազդեցությունը մարդու վրա։ Միայն 1945-ին է կատարվել առնետներին եւ ճագարներին մարդու սպերմա ներարկելու փորձարկում, որը «բացարձակ բացասական արդյունքներ» է տվել։

«Բուժման» այս տարօրինակ ձեւի մասին, որ բժիշկները վտանգավոր են անվանել, գրել է Irish Medical Journal բժշկական ամսագիրը։ Խորհրդավոր պացիենտի հետագա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։

Source: The Daily Mail

Photos: Irish Medical Journal

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է