• Latest news

Հայաստանի հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 775 հիվանդ. ԱՆ

17 հունվարի, 2019  18:31

Օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված իրավիճակը կայունանում է՝ թե՛ պոլիկլինիկական դիմելիության, թե՛ շտապօգնության կանչերում և թե՛ ստացիոնարում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, հունվարի 17-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններում գրանցվել է 1251 դիմելիություն, հունվարի 15-ին՝ 2065: Հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 775 հիվանդ, հունվարի 15-ին՝ 837: Դեպքերի 95%-ն արձանագրվել է երեխաների շրջանում (հատկապես՝ 0-2 տարեկան): Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերին, ապա արձանագրվել է 107 կանչ, հունվարի 15-ի՝ 121-ի դիմաց:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն՝ հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: H1N1 այս պահի դրությամբ հայտնաբերվել է մոտ 60 պացիենտների մոտ:

Հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Հունվարի 17-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 507 երեխա (Երևան՝ 141, մարզեր՝ 366): Բոլորը տուն են ուղարկվել:
Շարունակվում է ջերմային ռեժիմի նկատմամբ վերահսկողությունը հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում: Շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային կառավարման մարմիններին:

Հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, ինչպես նաև գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է.

- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի´ տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի նշանակման, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, մի´ հաճախեք աշխատանքի: Եթե հիվանդ է ձեր երեխան, մի´ թույլ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,
- եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան, հրավիրե´ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- հագնվե´ք և հագցրեք ձեր երեխաներին եղանակին համապատասխան,
- պահպանե´ք և սովորեցրեք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով,
- 0-5 տարեկան երեխաներին, հղիներին, խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, տարեցներին խորհուրդ է տրվում պատվաստվել գրիպի դեմ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է