• Latest news

Գիտնականները հայտնել են տարեց տարիքում հիշողությունը բարելավելու պարզ միջոցի մասին

18 հունվարի, 2019  11:58

Գիտնականները հայտնել են ուղեղի կոգնիտիվ գործառույթները բարելավելու պարզ եւ մատչելի միջոցի մասին:

Պարզվել է, որ ֆիզիկական ակտիվությունը բարենպաստ ազդեցություն է ունենում տարեց մարդկանց ուղեղի վրա: Այս մասին հայտնում է EurekAlert! –ը՝ վկայակոչելով Neurology ամսագրում ամերիկացի գիտնականների հետազոտությանը:

Ըստ մասնագետների դրական ազդեցություն ունեն նաեւ զբոսանքները, ինչպես նաեւ ամենօրյա տնային աշխատանքների կատարումը:

Հետազոտության մասնակցել է 454 կամավոր, որոնց մի մասը դեմենցիայից է տառապել: Նրանք բոլորը պետք է ֆիզիկական ուժի փորձարկում անցնեին:

Բացի այդ գնահատվել է 20 տարվա ընթացքում նրանց ուղեղի ակտիվության մակարդակը:

Յուրաքանչյուր կամավոր համաձայնել է մահից հետո իր ուղեղը հետազոտությունների համար նվիրաբերել:

Դեռ կենդանության ժամանակ փորձի մասնակիցները ձեռքի աքսելերոմետր էին ստացել, որը շուրջօրյա ռեժիմում վերահսկում էր նրանց ֆիզիկական ակտիվությունը: Պարզվել է, որ դանդաղաշարժ կենսակերպ վարողները ավելի հաճախ են տառապել տկարամտությունից եւ վատ են հանձնել հիշողության եւ մտածողության թեստերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել