• Latest news

Գտնվել է անսպասելի պատասխանն այն հարցի, թե ինչպես հաջող հանձնել քննությունները

18 հունվարի, 2019  22:42

Քննաշրջանը հաջողությամբ ավարտելը յուրաքանչյուր ուսանողի երազանքն է։ Սակայն երբեմն քնությունից առաջ անչափ հուզվելը կարող է նվազեցնել մարդու ուշադրության կենտրոնացումը եւ դրանով իսկ զգալիորեն վատացնել ստացված տվյալները։

Ստենֆորդի համալսարանի գիտնականները ներկայացրել են մի քանի մեթոդներ, որոնք սովորողներին կօգնեն հաջողությամբ հաղթահարել տագնապը։ Հետազոտության մեջ ներգրավվել են միջին դպրոցի 1175 աշակերտներ՝ բարձր կամ ցածր եկամուտներով։ Նրանց բաժանել են չորս խմբի։

Առաջին խմբի կամավորները պետք է գրանցեին իրենց ապրումները, երկրորդ խումբը պետք է վերաիմաստավորեր եւ դրականորեն ընդուներ տագնապի նշանները (քրտնած ափեր, բերանի չորություն եւ հաճախացած սրտխփոց), երրորդ խմբի կամավորները պետք է համադրեին այս երկու մեթոդները, իսկ չորրորդ խմբի անդամները վերոնշյալներից ոչինչ չանեին։

Պարզվել է, որ մեթոդներից մեկի կիրառումը սովորողներին թույլ է տվել կիսամյակի ընթացքում զգալիորեն բարձրացնել թեսթային բալերը։ Միաժամանակ, տոկոսային հարաբերակցությամբ, նրանք ավելի հազվադեպ են ձախողել թեսթերը, քան չորրորդ խմբի մասնակիցները (18%-ն ընդդեմ 39%-ի)։ Տարօրինակ համաչափությամբ դրական արդյունք եղել է միայն ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից սովորողների մոտ։

Գիտնականները նշում են, որ հոգեբանների խորհուրդներն, իրոք, օգնում են հաղթահարել տագնապը։ Այսպես, ապրումների ձայնագրումը օգնում է հաղթահարել բացասական մտքերը, իսկ տագնապի ախտանշանների ֆիզիկական վերագնահատումը՝ դադարել դրանք ընդունել որպես վախի արտահայտություն։

Աշխատանքի արդյունքները հրատարակվել են Proceedings of the National Academy of Sciences գիտական ամսագրում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է