• Latest news

Մարդու ոտնաթաթը կնմանվի փղի ոտնաթաթին

19 հունվարի, 2019  13:44

Մարդու ոտնաթաթն ապագայում կնմանվի փղի ոտնաթաթին։ ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Մոսկվայի համալսարանի կենսաբանական ֆակուլտետի անթրոպոլոգիայի ամբիոնի դոցենտ Ստանիսլավ Դրոբիշեւսկին։

Նրա խոսքով՝ ոտնաթաթի փոփոխություններն անխուսափելի են, քանի որ այն վատ է հարմարեցված ուղիղ քայլելու համար։ «Դժվար է ասել, թե ինչպիսին կլինի այն, որովհետեւ անցյալում երկոտանի ուղիղ քայլող էակներ չեն եղել, հետեւաբար՝ մենք համեմատելու համար նախադեպ չունենք»,- ասել է նա։

Գիտնականի կանխատեսումներով՝ ամենայն հավանականությամբ տեղի կունենա ոտնաթաթի մկանների փոխարինում ջլային ապարատով, իսկ ոտնաթաթն ինքը կնմանվի փղի ոտնաթաթի։ Այն կդառնա ավելի փոքր, ձեռք կբերի ճարպաբարձիկ, իսկ նրա կամարները կվերանան, քանի որ պետք չեն լինի։

Դրոբիշեւսկին նշել է նաեւ, որ էվոլյուցիայի պրոցեսում ավելի փոքր ու կլոր է դառնում նաեւ մարդկանց գլուխը, թեեւ այդ միտումը կարող է կանգ առնել ու հետ շրջվել, ինչպես հիմա տեղի է ունենում Անգլիայում։ Բացի այդ, վերջին 150 տարիներին նկատվում է ասթենիզացիա՝ մարդիկ դառնում են ավելի սլացիկ ու բարձրահասակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է