• Latest news

Շատ ճանապարհորդող երեխաներն ավելի հաջողակ կլինեն կյանքում. հետազոտություն

19 հունվարի, 2019  12:16

Ցանկանո՞ւմ եք, որ ձեր երեխաներն ավելի լավ սովորեն դպրոցում ու ավելի հաջողակ դառնան։ Այդ դեպքում համատեղ անցկացրեք հանգիստն ու ճամփորդեք։ Ինչպես տեղեկացնում է New York Post-ը՝ հղում կատարելով ամերիկյան 1500 ուսուցիչների շրջանում անցկացված հետազոտությանը, մանկավարժների 74%-ը համակարծիք է, որ ճամփորդությունները «խիստ դրականորեն են ազդում սովորողների անձնային զարգացման վրա»։

Հարցվածների 56%-ը հայտարարել է, որ ճամփորդությունները երեխային տալիս են դրական հույզեր, ինչպես նաեւ զարգացնում են հումորի զգացումը։ Պարզվում է՝ նոր մշակույթի հետ ծանոթանալու հնարավորություն ունեցող երեխաներն ավելի շատ հարցեր են տալիս, մտավոր հետաքրքրասիրություն են ցուցաբերում, ավելի հաճույքով են սովորում եւ փորձում ինչ-որ նոր բան իմանալ։

Բացի այդ, ճամփորդող երեխաներն ավելի համբերատար են, հարգանքով են վերաբերվում դիմացինին եւ պատրաստ են համագործակցության։

Մի կողմից՝ նման ուղեւորությունները զգալի հարված են ընտանեկան բյուջեին, բայց, ինչպես համոզված են մանկավարժները, ծնողներն անպայման կստանան իրենց ներդրումների փոխհատուցումը։

Հարցումն անցկացվել է Ուսանողական եւ երիտասարդական զբոսաշրջության ասոցիացիայի (Student and Youth Travel Association) կողմից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է