• Latest news

Ծխող մարդիկ երկու անգամ ավելի արագ են ծերանում. հետազոտություն

19 հունվարի, 2019  15:15

Ծխող մարդիկ երկու անգամ ավելի արագ են ծերանում, քան չծխողները։ Նման անսպասելի եզրահանգման են եկել Insilico Medicine ընկերության մասնագետները. ընկերությունը մասնագիտանում է ծերացման ուսումնասիրման եւ «անմահության» դեղամիջոցի մշակման գործում՝ արհեստական ինտելեկտի ու համակարգչային ուսուցման օգնությամբ։

Գիտնականները վերցրել են 149 հազար մարդկանց արյան նմուշները, որոնցից 49 հազարը ծխող է եղել։ Նրանց ֆիզիկական առողջության համալիր ուսումնասիրություններ կատարելով՝ մասնագետները եկել են եզրահանգման, որ 20 եւ 30 տարեկան ծխողներն ունեցել են ծերուկների մարմին. ծխախոտից կախված կամավորականների կենսաբանական տարիքը երկու անգամ ավելին է եղել իրենց իսկական տարիքից։ Սա գիտնականները կարողացել են կանխատեսել, իսկ հետո նաեւ ապացուցել։ Միեւնույն ժամանակ, չծխողների 62%-ի կենսաբանական տարիքը նույնպես ճիշտ էր կանխատեսվել։

Հետազոտողները նշել են նաեւ, որ կանայք ծխելու պատճառով շատ ավելի ուժեղ են ենթարկվում տարիքային փոփոխությունների, եւ նրանց համար շատ ավելի դժվար է հրաժարվել ծխելու սովորությունից ու վերականգնվել ծխելը թողնելուց հետո։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել