• Latest news

Հեռացրել են 22 կիլոգրամանոց ուռուցք. կինը կարծել է, թե դա դաշտանադադարից առաջացած ճարպագունդ է

19 հունվարի, 2019  18:30

Բրենդա Քիթլենդը (Այդահո) անգամ չէր էլ կասկածում, որ առողջական լուրջ խնդիրներ ունի՝ ավելացող քաշը համարելով որպես ճարպահյուսվածքի հետեւանք, որը կուտակվել է դաշտանադադարի ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, կնոջ քաշն ավելացել էր 20 կգ-ով, բայց նա տագնապ հնչեցրեց միայն այն ժամանակ, երբ առողջական վիճակը կտրուկ վատացավ։

Բանը հասավ նրան, որ Բրենդան չէր կարողանում նույնիսկ մի պատառ բան ուտել։ Բուժզննությունը ցույց տվեց, որ բոլոր փորձանքների պատճառը էնդոմետրիոզն է։ 22 կիլոգրամանոց ուռուցքը սեղմել էր ներքին օրգանները եւ մասամբ փակել ուղեղի արյան մատակարարումը։ Բժիշկների կանխատեսմամբ, կինը երկու շաբաթվա կյանք ուներ։

Արդյունքում՝ նրան շտապ վիրահատեցին, վիրահատությունը տեւեց 2.5 ժամ։ Բարեբախտաբար, ուռուցքոը բարորակ էր, եւ հիմա Բրենդայի կյանքին ոչինչ չի սպառնում։

Էնդոմետրիոզի պարագայում ցավալին այն է, որ այն դժվար է ախտորոշել, քանի որ հիվանդության ախտանշանները կարող են թույլ արտահայտված լինել՝ երբեմն սահմանափալվելով լոկ քաշի ավելացմամբ եւ ցավոտ դաշտանով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել