ԱՄՆ պետական հաստատությունների աշխատանքի դադարեցումը՝ «շաթդաունը», ավելացրել է պոռնոֆիլմերի դիտման թիվը։ Ինչպես տեղեկացնում է New York Post-ը, հայտնի Pornhub պոռնոկայքը տեղեկացնում է դիտողների թվաքանակի կտրուկ ավելացման մասին այն բանից հետո, երբ հարյուր հազարավոր պետծառայողներ ստիպված են չգնալ աշխատանքի։
Պոռնոկայքի թրաֆիկի աճը կազմել է 6%, ընդ որում՝ գիշերային դիտումները 14%-ով գերազանցել են միջին ցուցանիշները։ Միայն Վաշինգտոնում Pornhub-ի ժամային թրաֆիկն ավելացել է 6,3%-ով։
ԱՄՆ պետհաստատությունների աշխատանքի դադարեցումը կապված է խորհրդարանական խմբակցությունների՝ բյուջեի շուրջ պայմանավորվածության չհանգելու հետ։ Նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է $5.7 մլրդ հատկացնել ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ սահմանային պատ կառուցելու համար, բայց որոշ դեմոկրատներ դա անբարոյական են համարել։
«Շաթդաունի» պատճառով, որը ամենաերկարն է երկրի պատմության մեջ, առանց աշխատավարձի են մնացել տարբեր գերատեսչությունների մոտ 800 հազար աշխատակիցներ։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր