• Latest news

Ինչո՞ւ չի կարելի գրիպի ժամանակ ջերմությունն իջեցնել

21 հունվարի, 2019  13:09

Գրիպի ժմանակ ջերմությունն իջեցնելն այնքան էլ լավ գաղափար չէ, ինչպես կարող է թվալ շատերին: Կանադացի գիտնականները պնդում են, որ գրիպի դեպքում ջերմության արհեստակնորեն իջեցումը առողջացմանը խանգարում է՝ նպաստելով հիվանդության ավելի երկարատեւ բնույթին:

Փորձենք պարզել՝ ինչու:

Գիտնականները դեռեւս 70-ական թվականներին են պարզել, որ ինֆեկցիայի ժամանակ մարմնի ջերմության բնական բարձրացումը իմունային համակարգի նորմալ ռեակցիան է՝ ուղղված վիրուսի բազմացման ճնշմանը. բարձր ջերմության դեպքում վիրուսները չեն կարողանում նորմալ բազմանալ եւ տարածվել:

Եթե ջերմիջեցնողներով ջերմությունը նվազեցվի, օրգանիզմում միջավայրն առավել բարենպաստ կդառնա վիրուսների բազմացման համար: Այսպիսով, հիվանդությունն ավելի երկար կտեւի:

Գիտնականների խոսքով՝ ջերմության արհեստական իջեցումը բերում է ինֆեկցիայի լրացուցիչ տարածման եւ գրիպի վիրուսի ճնշման բնական մեխանիզմի խախտման հետեւանքով նպաստում մարդկային պոպուլյացիայի շրջանում մահվան դեպքերի թվի մեծացմանը:

Ըստ նրանց հաշվարկների՝ մարմնի ջերմության արհեստական իջեցումը բերում է հիվանդության լրացուցիչ դեպքերի գրեթե մեկ տոկոսի առաջացմանը: Եթե գրիպի հարուցիչը մեծ վարակելիությամբ նոր շտամն է, ապա ջերմիջեցնողների օգտագործումը բերում է ոչ միայն հիվանդացության աճի, այլեւ մահվան ելքի:

Նշենք, որ լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում  ջերմությունն իջեցնել միան Ցելսիուսի 38,5 աստիճանից բարձր լինելու դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել