• Latest news

Գիտնականներն «անջատել են» շագանակագեղձի քաղցկեղի տարածման համար պատասխանատու գենը

21 հունվարի, 2019  21:30

Գիտնականներին հաջողվել է գտնել այն գենը, որը ցույց  է տալիս  շագանակագեղձի քաղցկեղի տարածման բարձր ռիսկը: Բացահայտումն արել են Ռատգերի համալսարանի մասնագետները՝ չարորակ նորագոյացությունների հետազոտություններ կատարելով:

NSD2 գենը հայտնաբերվել է համակարգչային ալգորիթմի միջոցով: Գիտնականները ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ ավելի վաղ քաղցկեղի ախտորոշման ժամանակ  մետաստազների զարգացման հավանականության որոշման համար հնարավորություններ չկային:

Մինչդեռ այդ խնդրի լուծումը կօգներ ժամանակին մարդու օրգանիզմում ուռուցքային հիվանդության դեմ պայքար սկսել:

Սակայն մկների վրա արված փորձի շրջանակում գիտնականներին հաջողվել է անջատել NSD2 գենը՝ դրանով իսկ նվազեցնելով քաղցկեղային բջիջների տարածումը:

Ենթադրվում է, որ նման մոտեցումը հնարավոր է նաեւ մարդու դեպքում:

 Գիտնականների կարծիքով սքրինիգային հետազոտությունների ժամանակ NSD2 գենի հայտնաբերումը կօգնի զգալիորեն կատարելագործել քաղցկեղի ախտորոշումը:

Հետազոտության արդյունքները ներկայացված են Nature Communications գիտական հրատարակությունում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել