• Latest news

Հայաստանում դիտարկվում է ՍՎՇՎ-ի հետ կապված իրավիճակի կարգավորում․ նախարար

21 հունվարի, 2019  20:08

Հայաստանում դիտարկվում է սուր վիրուսային շնչառական վարակների (ՍՎՇՎ) հետ կապված իրավիճակի կարգավորում։ Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքերով, իրավիճակի կարգավորման համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ «Ներկայում իրավիճակը համապատասխանում է սեզոնին»,- ընդգծեց նա։ Թորոսյանը տեղեկացրեց, որ հանգստյան օրերին պոլիկլինիկաներում հերթապահություն է սահմանվել, եւ բժշկական օգնության համար դիմած քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 617, որից 402-ը՝ ՍՎՇՎ-ով։

«Սրանք դրական ցուցանիշներ են՝ հաշվի առնելով այն, որ մենք բազմիցս քաղաքացիներին կոչ ենք արել հնարավորինս դիմել պոլիկլինիկաներ, ինչը կլիցքաթափի «Շտապ օգնությանը»։

Հունվարի 21-ին պոլիկլինիկաներ է դիմել 1748 քաղաքացի այն դեպքում, երբ անցյալ երկուշաբթի նրանց թիվը կազմել է 2065։

Սուր վիրուսային շնչառական վարակներով հոսպիտալացված երեխաների թիվը 674 է, ինչը վկայում է հիվանդացության նվազման դինամիկայի մասին, քանի որ մյուս օրերին այդ ցուցանիշը գերազանցում էր 700-ը։ Նվազել է նաեւ ՍՎՇՎ-ից վերակենդանացման բաժիններում բուժվող երեխաների, ինչպես նաեւ հոսպիտալացված մեծահասակների թիվը։

Թորոսյանը հայտնեց, որ շարունակվում է երեխաների, այսպես ասած, «ֆիլտրացիան», որոնք հաճախում են դպրոց․ վատ զգալու նվազագույն նշանների դեպքում նրանց տուն են ուղարկում։ Այսպես, այսօր ողջ հանրապետությունով մեկ դասերին չեն թողել մասնակցել 682 երեխայի։ Ընդհանուր առմամբ, դպրոցի դասերը ՍՎՇՎ-ի պատճառով բաց է թողնում սովորողների 2,5 տոկոսը։

«ՍՎՇՎ-ի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակելու անհրաժեշտություն չկա, հատկապես հաշվի առնելով հիվանդացության մակարդակի նվազումը»,- ընդգծեց Թորոսյանը։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել