• Latest news

Բանգլադեշից «մարդ-ծառը» նորից «կեղեւով» է պատվում (ֆոտո)

22 հունվարի, 2019  10:37

Բանգլադեշից Աբուլու Բայանդարուին 16 վիրահատություն էր պահանջվել, որպեսզի նա կարողանա առաջին անգամ իր դստերը գրկել եւ 25 վիրահատություն, որպեսզի կարողանա բոլորի պես ապրել: Սակայն երջանկությունը երկար չի տեւել. Աբուլը նորից հիվանդանոցում է:

Աբուլը հազվագյուտ հիվանդություն ունի, որի պատճառով նրան «մարդ-ծառ» են անվանում. նրա ձեռքերին եւ ոտնաթաթերին ծառի կեղեւի նման պալարներ են աճում:

Աբուլի ախտորոշումը գորտնուկային էպիդերմոդիսպլազիա: է: Այս հիվանդության պատճառով տղամարդու մարմինը պատված է բազմաթիվ գորտնուկներով, որոնք նրա մաշկը ծառի կեղեւի նման են դարձրել:

2016 թվականին Աբուլը, որն այն ժամանակ 26 տարեկան էր, առաջին անգամ դիմել էր բժիշկներին, որոնք օգնել էին հազվագյուտ անոմալիայով տառապող պացիենտին եւ մաշկից 5 կգ պալար  հեռացրել:

Դրա համար նրանց պահանջվել էր 25 վիրահատություն անցկացնել, որից հետո նրա ձեռքերը եւ ոտքերը նման էին դարձել սովորական վերջույթներին:

Մասնագետները կարծել են, որ նրանք կարողացել են վերահսկողության տակ առնել պացիենտի վիճակը, սակայն մայիսին հիվանդության նախանշանները նորից սրվել են:

Բժշկությունից հիասթափված տղամարդը փախել էր հիվանդանոցից, որպեսզի գտնի բուժում, որն իսկապես նրան կազատի ծանր հիվանդությունից:

Կիրակի՝ հունվարի 20-ին «մարդ-ծառը» նորից հայտնվել է բժիշկների մոտ:  Նա խոստովանել է, որ նրան այլեւս ոչ մեկ չի կարողացել օգնել եւ խնդրել է բուժել իրեն: Նրա մաշլի վիճակը ողբալի էր դարձել. պալարները գրեթե ամբողջությամբ պատել են  նրա ձեռքերը եւ ոտնաթաթերը:

Մասնագետները խոստացել են առաջիկայում նրա բուժմանն անցնել: Երկրի իշխանությունները խոստացել են աջակցել այդ հարցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել